Artsakhpress

Քաղաքական

Այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, ավելի քան 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում կատարվածի շարունակությունն է. Հայրապետյան

Լաչինի միջանցքում այսօր ստեղծված իրավիճակը ուղղակիորեն կապված է ավելի քան 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցածի հետ, Ադրբեջանի մեթոդները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել, բայց գերնպատակը մնում է նույնը՝ ազատվել հայերից, ուստի հայերի գլխավոր խնդիրը պետք է լինի այդ ձեռագրի քաղաքականության շարունակականության ցուցադրումը:

Այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, ավելի քան 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում կատարվածի շարունակությունն է. Հայրապետյան

Այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, ավելի քան 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում կատարվածի շարունակությունն է. Հայրապետյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Այս օրերին լրանում է Բաքվի ջարդերի 33-րդ և փետրվարին՝ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցը: Այս դեպքերի հետ կապված Եվրոպական խորհրդարանն ունի հայտնի բանաձևեր ու հայտարարություններ 1990, 1991 և 1992 թթ: Դրանք բավականին կարևոր հայտարարություններ են: Այս դեպքերի հիշատակումը, դրանց պատշաճ մակարդակով ներկայացումը կարևոր կանխարգելիչ գործողություն է: Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Արցախում, ինչ-որ առումով դրա շարունակականությունն է: Մեթոդները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել կամ իրավիճակին հարմարվել, բայց գերնպատակը մնում է նույնը՝ ազատվել հայերից: Եվ ադրբեջանական կողմը դա չի թաքցնում: Ուստի մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այդ ձեռագրի քաղաքականության շարունակականության ցուցադրումը»,-ասաց Հայրապետյանը:
Ադրբեջանական կողմը, սակայն, ինչպես միշտ շարունակում է ժխտել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հայերի հետ 33, 35 տարի առաջ:  Նա նշեց՝ այն ֆոնին, երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանից գնացած ադրբեջանցիների մասին, թվեր է ներկայացնում, հայկական կողմը հսկայական փաստական բազա ունի այդ ամենի հետ կապված: «Մենք կեղծելու որևէ բան չունենք: Բայց պետք է այդ ամբողջը հստակ կարողանանք ներկայացնել ու պահել օրակարգում: Եթե մենք այդ հարցերը չենք հիշատակում, արձանագրումներ չենք անում, ապա կորցնում ենք հետագայում նորից դրան վերադառնալու հնարավորությունը»,-նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային հավակնություններին՝ Հայրապետյանն ասաց, որ դա Ադրբեջանի պատմական կեղծարարության քաղաքականության շարունակությունն է: Ադրբեջանը հավակնություններ է ներկայացնում ամբողջ ՀՀ-ի նկատմամբ, Հայաստանից գնացած ադրբեջանցիների հետ կապված թեզ է դնում շրջանառության մեջ, ՀՀ ներկայիս տարածքը կոչում Արևմտյան Ադրբեջան: «Այսինքն՝ ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ ներկայացնում են տարածքային պահանջներ: Դա ի՞նչ է, եթե ոչ հնարավոր ագրեսիայի գնալու պատրաստակամություն: Եվ ի՞նչ կարող է հայկական կողմն անել. հենց այդ ամենը խելացիորեն կոմունիկացնել միջազգային հանրության հետ՝ ցույց տալու, որ խնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ, ԼՂ-ն ընդամենը միջոց է, ճանապարհ է, որ հետագայում Ադրբեջանը շարունակի իր գործողությունները ՀՀ տարածքի նկատմամբ»,-ընդգծեց ադրբեջանագետը:
Լաչինի միջանցքի արգելափակման փաստի առիթով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը գործը դեռ չի հասնում, բայց Հայրապետյանը շատ կարևորեց Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը՝ այն որակելով շատ հասցեական ու հստակ: ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևը կարևոր նշանակություն ունի, ուստի Հայրապետյանը 1-2 գործողությամբ չբավարարվելու, աշխատանքը շարունակելու կարիք է տեսնում:
«Պետք է այդ ուղղությամբ աշխատել այնքան, որ այդ միջազգային ճնշումն Ադրբեջանի համար լինի այնպես, որ իրենք հասկանան, որ չեն կարող դիմադրել, դա կբերի պատժամիջոցների, օդային հումանիտար միջանցքի կիրառմանը, և իրենք ոչինչ չեն կարող անել: Նրանք պետք է հասկանան, որ դա ոչ միայն իրենց ցանկալի արդյունքը չի բերելու, այլ հակառակ արդյունքն է բերելու: Եվ իմ կարծիքով՝ իրենք այդ ճնշումից դրդված կգնան միջանցքի բացմանը»,-ասաց Հայրապետյանը:
Այսպիսով` նա Լաչինի միջանցքի իրավիճակն ուղղակիորեն կապում է 33 տարի առաջ Բաքվում տեղի ունեցածի, այդ քաղաքականության շարունակության հետ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search