Artsakhpress

Հասարակական

Կանգնեցրեք այս տեռորը. Ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց

Երևանում կանայք միանում են արցախցի մայրերի կոչին, որն ուղղված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լեյենին։

Կանգնեցրեք այս տեռորը. Ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց

Կանգնեցրեք այս տեռորը. Ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախցի մայրերը եվրոպացի ազդեցիկ գործչին, 7 երեխաների մորը կոչ են արեկ իր նպաստն ունենալ Արցախի էներգետիկ ահաբեկչությունը դադարեցնելու, հումանիտար ճգնաժամը լուծելու հարցերում։

Ի նշան արցախցի կանանց արդար պահանջի ու համերաշխության, մի խումբ կանայք նախաձեռնել են խաղաղ ակցիա Հայաստանում Եվրամիության պատվիրակության դիմաց։

«Սա միասնության ու համերաշխության նախաձեռնություն է։ Մենք այստեղ ենք՝ արցախցի կանանց նամակը մեր ձեռքով հանձնելու  ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և խնդրել նրան նամակը Եվրահանձնաժողովի նախագահին հանձնել, արցախցի մայրերի ձայնը լսելի դարձնել։ արցախցի երեխաները հիսուն օրից ավելի է՝ մատնված են սովի, ցրտի, զրկված են դպրոցից ու մանկապարտեզից։ Կանգնեցրեք այս տեռորը, թույլ մի տվեք Ադրբեջանին գերի պահել 30 հազար երեխաների, մի դարձեք Ադրբեջանի հանցակիցը»,-ասաց ակցիայի մասնակիցներից Արաքսյա Գրիգորյանը՝ բարձրախոսով դիմելով ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին։

Նախաձեռնող անդամներից մեկը Եվրահանձնաժողովի նախագահին ուղղված նամակն ընթերցեց անգլերենով, որտեղ մասնավորապես ասված է.

«Մենք սովամահ ենք լինում ու սառում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Մենք շրջափակման մեջ ենք Ադրբեջանի կողմից, որը գողանում է մեր գազն ու էլեկտրաէներգիան։ Սա պարզապես էներգետիկ ահաբեկչություն է։

Մենք կարող ենք շատ բանի դիմանալ հանուն մեր երեխաների, բայց մեզ շտապ օգնություն է պետք, և մեզ ձայն է պետք։ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաներին լուռ սպանեն։

Գրում ենք ձեզ որպես աշխարհի ամենահզոր կին, բայց նաև որպես մայր, ով սիրում է իր յոթ երեխաներին և խորապես փայփայում է իր թանկագին ընտանիքը: Մեր սրտի խորքից հորդորում ենք ձեզ կանգնել արցախցի կանանց ու երեխաների կողքին և անել ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը չշարունակի իր դաժան շրջափակումը», տեղեկացնում է Panorama.am-ը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search