Հայաստանը հետախուզական տվյալներ է տիրապետում, ըստ որոնց Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի դեմ, որը խափանվեց Իրանի գործողությունների շնորհիվ։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Իրանը կանխել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան
«Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանը նախապատրաստում էր ավելի մեծ ագրեսիա, երբ հարձակվեց Հայաստանի վրա անցյալ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանխել իրավիճակի հետագա վատթարացումը: Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Իրանի հետ սահմանը կարևորագույն նշանակություն ունի Երևանի համար: Ունենք երկու փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի արտաքին աշխարհ տանող միակ դարպասները բացվում են Իրանի և Վրաստանի տարածքով»,-ասել է Կոստանյանը։