Artsakhpress

Վերլուծական

Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, նոր պատերազմներ չեն լինի

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը կարծում է, որ Արցախի խնդրի վերամիջազգայնացման միտումներ գրանցվեցին հատկապես այն բանից հետո, երբ Բաքուն փակեց Բերձորի միջանցքը։

Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, նոր պատերազմներ չեն լինի

Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, նոր պատերազմներ չեն լինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Lragrogh.com-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը կարծիք հայտնել է, որ միջանցքը բացելու հարցում հիմա առկա է աշխարհաքաղաքական ճնշում։
 
«Հատկապես հավաքական Արեւմուտքը ոչ միայն հայտարարություններով, այլ նաեւ՝ գործողություններով՝ ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն ուղարկելով ճնշում է գործադրում Բաքվի վրա։ Մոսկվան կիրառում է համահավասարության խաղի կանոնները այդ բոլոր գործընթացներում միջնորդի կարգավիճակը պահպանելու համար, մինչ Իրանը կտրուկ դեմ է ՀՀ-ի հետ իր դարավոր սահմանի փոփոխությանը։ Գլխավոր խաղացողների մոտեցումները չեն համընկնում, դրա համար էլ ստատուս-քվոն ձգձգվում է»,- նշեց Շահան Գանտահարյանը։
 
Մեր հարցին, թե տարածաշրջանում սպասվո՞ւմ է տարբեր աշխարհաքաղաքական շահերի բախում, Գանտահարյանն արձագանքել է․ «Տարածաշրջանում լարվել են Իրան-Ադրբեջան հարաբերությունները․ պարզ է, որ իրանական ռազմական գործարանի վրա հարձակումն իրականացվել է ադրբեջանական ռազմակայաններից թռիչք առած իսրայելյան անօդաչուների կողմից։ Թուրքիան եւ Ադրբեջանն ուզում են բացել «զանգեզուրյան միջանցք», մինչ Իրանը կտրուկ դեմ է դրան։ ՌԴ-ի գազի այլընտրանքային շուկաներ որոնելու գործընթացում Արեւմուտքը չի բացառում իրանական էներգիայից օգտվելու հնարավորությունը։ Զուգահեռ Ծոց-Սեւ ծով ցամաքային տարանցիկության ծրագիրը մտնում է առարկայական փուլ։ 3+3 ձեւաչափը չի աշխատում, եւ փոխարենը առաջադրվում են անվտանգության այլ հարթակներ։ Խաղացողների շահերը բախվում են տարածաշրջանում, եւ դեռեւս չեն երեւում հանգուցալուծման ուղիներ։ Աշխարհաքաղաքական բախումն արդեն իսկ փաստ է տարածաշրջանում։ Չեմ կարծում, սակայն, որ կլինի լայնամասշտաբ պատերազմ։ Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, չեմ կարծում, թե նույն տարողությամբ նոր պատերազմներ լինեն։ Չի բացառվում, որ սահմանափակ ցնցումներ լինեն, ինչին աշխարհն արդեն ականատես է»։
 

     

Քաղաքական

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search