Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կհետևեն Կարսում ընթացող ձմեռային զորավարժություններին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եռակողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կհետևեն Կարսում ընթացող ձմեռային զորավարժություններին

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կհետևեն Կարսում ընթացող ձմեռային զորավարժություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աքարը՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերի, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մուսա Ավսեվերի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրկումենտ Թաթլիօղլուի և ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Աթիլլա Գյուլանի ուղեկցությամբ ժամանել է Կարս՝ հետևելու 2023 թվականի ձմեռային զորավարժությունների դիտորդների օրվա աշխատանքներին, որը նախատեսված է այսօր, գրում է  Armenia Today-ը։

Աղբյուրը հայտնում է, որ նախարարները Սարիղամիշում եռակողմ հանդիպում են անցկացրել։

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմական պատրաստության և համագործակցության հարցերի շուրջ։ Նախարարներ Աքարը, Հասանովը և Բուրչուլաձեն փետրվարի 2-ին կհետևեն 2023 թվականի ձմեռային զորավարժությունների ընթացքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արևելքում գտնվող Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ձմեռային զորավարժությունները։



     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search