Artsakhpress

Սփյուռք

Կանադայի խորհրդարանի հանձնաժողովի բանաձևում տեղ է գտել «ԼՂ Հանրապետություն» ձևակերպումը

Կանադայի Հայ դատի հանձնախմբի հետեւողական աշխատանքների շնորհիվ հունվարի 25-ին Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երկու առանձին նիստ է գումարել՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։

Կանադայի խորհրդարանի հանձնաժողովի բանաձևում տեղ է գտել «ԼՂ Հանրապետություն» ձևակերպումը

Կանադայի խորհրդարանի հանձնաժողովի բանաձևում տեղ է գտել «ԼՂ Հանրապետություն» ձևակերպումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս առնչությամբ Կանադայի Հայ դատի հանձնախմբի հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Սա պատմական ձեռքբերում էր, որովհետեւ Կանադայի խորհրդարանում առաջին անգամ հանդես եկավ Արցախի Հանրապետության ներկայացուցիչ՝ ներկայացնելով Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Պատմական է նաեւ այն առումով, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը տեղ գտավ բանաձեւում, ինչն ինքնին Արցախի անկախության ճանաչման գործընթացում մեծ քայլ է՝ հաշվի առնելով, որ խորհրդարանի ամենաազդեցիկ հանձնաժողովներից մեկը նման ձեւակերպմամբ բանաձեւ որդեգրեց:

Բաքվի եւ Անկարայի համակարգված հայատյաց քարոզարշավը շարունակվում է Կանադայում, որտեղ երկու երկրների պետական ներկայացուցչությունների կողմից հետեւողական ու ծրագրված գործընթաց է տարվում պատմությունը խեղաթյուրելու ու  սանձազերծելու ապատեղեկատվական արշավներ։ Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի վերոնշյալ նիստերին ադրբեջանական դեսպանատան հավատարմատարը խուսափեց ներկայանալ եւ մասնակցել։

«Հայ դատի գրասենյակները պետք է աշխատեն այնպես, ինչպես իդեալական արտաքին դիվանագիտության դեպքում է, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքների»,- ժամանակին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հենց Վահան Հովհաննիսյանի առաջադրանքով՝ Օտտավայի Հայ Դատի գրասենյակն իր նպատակաուղղված եւ բազմաբեւեռ աշխատանքային շրջագծով, որպես ազդեցիկ քաղաքական եւ քարոզչական կառույց, գործում է կանադական տեղեկատվական, հարաբերական եւ լոբբիստական բնագավառներում, որի արգասիքըը հանդիսացել են 2002 եւ 2004 թվականների Կանադայի Վերին պալատի եւ Դաշնակցային խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերն ու օրինագծերը։

Կանադայի Հայ Դատի հանձնախումբն Արցախյան գոյամարտի ճակատագրական այս հանգրվանում վճռական է եւ անզիջող։ Արցախը հայության գոյատեւելիության անբեկանելի պատվարն է, եւ արցախահայության ոտնահարված իրավունքների վերականգման համար պիտի շարունակենք մեր առաքելությունը։


     

Քաղաքական

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search