Artsakhpress

Հասարակական

ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը

Միջազգային իրավունքի մասնագետ Ջոֆրի Ռոբերտսոնը The Independent-ում հոդված է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով:

ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը

ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՋոֆրի Ռոբերտսոնը հոդվածը սկսել է հետևյալ կերպ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Չինաստանը կարող են կանգնեցնել ավտորիտար Ադրբեջանին, որը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ 120 հազար բնակիչներին սովամահ անելու նպատակով:
Հոդվածագիրը շեշտել է, որ շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է և հակասում է մի շարք պայմանագրերի, սակայն ադրբեջանցիները երկու ամիս է, ինչ շրջափակել են և դեռ շարունակում են շրջափակումը: Նշվում է, որ Լաչինի միջանցքը կենսական օղակ է՝ Ղարաբաղի հայերին ամեն օր 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու, ինչպես նաև քաղաքացիների, դպրոցականների և շտապօգնության մեքենաների շարժի համար:
«Իհարկե,  դա ավելի արագ կլիներ օդային փոխադրման ճանապարհով, սակայն Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է խոցել ցանկացած մարդատար կամ բեռնատար ինքնաթիռ, որը կփորձի վայրէջք կատարել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում: Երկիրը Ադրբեջանի և պատմության գերին է. այն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով, որոնք հայտնի են իրենց վաղ քրիստոնեական եկեղեցիներով և յուրահատուկ գորգերով: 19-րդ դարում այն օկուպացվել է Ռուսաստանի կողմից, իսկ 1921 թվականին Ստալինը կամայականորեն և սխալ կերպով այս քրիստոնեական անկլավը ներառել է մահմեդական Ադրբեջանի կազմում՝ որպես անկախ շրջան։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԼՂ ժողովուրդը անկախություն է պահանջել և պատերազմ մղել դրան հասնելու համար»,-ասված է հոդվածում:
Ջոֆրի Ռոբերտսոնը նկատել է՝ հաղթանակից հետո հայերը հարաբերական խաղաղություն են ունեցել, մինչև 2020 թվականին Ադրբեջանը հարձակվել է: Նա նշել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին:
«Համաձայնագիրը երաշխավորվեց Ռուսաստանի կողմից: ՌԴ-ն հատկացրեց 2000 «խաղաղապահի»՝ միջանցքը վերահսկելու , բայց նրանք ապացուցեցին, որ չեն կարող կամ գուցե չեն ցանկանում ցրել միջանցքը փակած ինքնակոչ «բնապահպան ակտիվիստներին», որոնց խրախուսում է Ադրբեջանի կառավարությունը, որն ընդհանրապես արգելում է ցույցերը և բանտարկում ցուցարարներին»,-նշված է հոդվածում:
Հոդվածագիրը նկատել է, որ  «ցուցարարներից» շատերը դաջվածքներ ունեն, որը ապացուցում է, որ դրանք «Գորշ գայլեր»-ի անդամ են: Շեշտվում է, որ «ցուցարարները» խրախուսվում են բռնապետ Իլհամ Ալիևի կողմից:  Հոդվածագիրը հիշեցնում է նաև դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ու անդամների պահանջի մասին:  Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միայն ուշացումով է կապ հաստատել ադրբեջանցի գործընկերոջ հետ և հորդորել ցրել ցույցը՝ հավելելով, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո ՌԴ-ն ազդեցությունը կորցրել է:  

     

Քաղաքական

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search