Artsakhpress

Հասարակական

«Առանց լույսի, գազի եւ դեղերի, բայց սեփական տանը». ինչպես է ապրում Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ․ BBC

Գրեթե երկու ամիս Լեռնային Ղարաբաղի հայերը մեկուսացված են ապրում արտաքին աշխարհից։

«Առանց լույսի, գազի եւ դեղերի, բայց սեփական տանը». ինչպես է ապրում Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ․ BBC

«Առանց լույսի, գազի եւ դեղերի, բայց սեփական տանը». ինչպես է ապրում Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ․ BBC
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ադրբեջանը, որը չի թաքցնում վիճահարույց տարածաշրջանի տարածքների նկատմամբ  իր վերահսկողությունը վերականգնելու ցանկությունը, փաստացի աջակցում է այն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակմանը։ Մարդիկ սննդի եւ դեղորայքի կարիք ունեն, նրանք սովորում են ապրել ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում եւ առանց իրավիճակից դուրս գալու հստակ ելքերի:
Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի (ադրբեջանցիներն այն անվանում են Խանկենդի) նեղլիկ փողոցների փոքրիկ կրպակներում մարդկանց կուտակումներ են․ հավկիթի հերթեր են, որոնք այժմ վաճառվում են մի քանի օրը մեկ եւ տաս հատից ոչ ավել մեկ անձին։ Հարեւան խանութների ցուցափեղկերին ցուցանակներ են՝ «ձու չկա» կամ «եկեք ձեր տոպրակներով»:
Սուպերմարկետների դարակներում փոշի է կուտակվում․ մնացել են միայն ամենաթանկ կամ ամենից քիչ անհրաժեշտ ապրանքները։ Հերթերում մարդիկ միմյանց խորհուրդներ են տալիս, թե քաղաքում որտեղ եւ ինչ սննդամթերք կարելի է գտնել։
Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին մի խումբ մարդիկ, որոնք իրենց անվանում էին ադրբեջանցի էկոակտիվիստներ, փակել էին Լաչինի միջանցքը՝ ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։ Պաշտոնական Բաքուն աջակցում է ցուցարարներին, բայց միաժամանակ պնդում, որ չի ձգտում տարածաշրջանը կտրել աշխարհից։ Սակայն միջազգային կազմակերպություններն ու եվրոպացի քաղաքական գործիչները զգուշացնում են, որ Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը գնալով ավելի է խորանում:
Շրջափակման սկզբից միայն Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները մուտքի իրավունք ունեն տարածաշրջան։ 2020 թվականի պատերազմից հետո, որի արդյունքում ԼՂՀ տարածքի մոտ երեք քառորդը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է գրեթե 2000 զինվոր։ Մնացած տարածքներում, ըստ Հայաստանի իշխանությունների, ապրում է մինչեւ 120 հազար մարդ։
Մինչեւ ճանապարհը փակելը  Հայաստանից Լեռնային Ղարաբաղ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով ամսական շուրջ 12 հազար տոննա պարեն էր մատակարարվում, այժմ պարենի կանոնավոր մատակարարումները դադարեցվել են։ Սննդամթերքը ԼՂՀ է հասնում միայն Կարմիր Խաչի եւ խաղաղապահների շնորհիվ։
Գազի մատակարարման խափանումներ են սկսվել. միակ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Դրանցով է անցնում նաեւ էլեկտրահաղորդման միակ գիծը։ Դրա վթարման հետեւանքով էլեկտրականության հովհարային անջատումներ են սկսվել։ Այժմ ԼՂՀ բնակիչները օրական առնվազն վեց ժամ (երեք անգամ երկու ժամ) անցկացնում են առանց էլեկտրականության, իսկ երբեմն՝ առանց տաք ջրի եւ ջեռուցման։ Հունվարին մալուխի վնասման պատճառով տարածքշրջանը մի ամբողջ օր մնաց առանց համացանցի։
Ճանապարհի փակման հետեւանքով տուժել է նաեւ բժշկական ոլորտը․ դադարել  է դեղերի եւ բժշկական սարքավորումների ներկրումը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) օգնում է տեղափոխել ամենածանր վիճակում գտնվող հիվանդներին. կազմակերպության տվյալներով՝ նրա կամավորները երկու ամսում տեղափոխել են ավելի քան 70 հիվանդի։
ԿԽՄԿ-ն նաեւ օգնում է մարդկանց վերամիավորվել իրենց ընտանիքների հետ եւ որպես միջնորդ մատակարարում է տակդիրներ, մանկական սնունդ եւ դեղորայք: Բայց բերված դեղերը բավարար չեն, դրանք տրվում են միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց։
Հայաստանում հավաքված ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռն այժմ գտնվում է Գորիս քաղաքում՝ Ղարաբաղի հետ սահմանին, սակայն դեռեւս չի հաջողվում այն ԼՂՀ հասցնել։ Գորիսում ճանապարհների փակման պատճառով ժամանակավորապես ապրում են Հայաստանում մնացած մարդիկ։
Հունվարի 18-ից ԼՂՀ իշխանությունները ներդրեցին կտրոններով սննդի տրամադրման համակարգը․ դրանով մեկ անձին ամսական տրվում է մեկ լիտր բուսական յուղ, մեկ կիլոգրամ հնդկաձավար, մակարոնեղեն, բրինձ եւ շաքարավազ։  Ստեփանակերտի սեփական տների բնակիչները սկսել են ավելի ակտիվ այգիներ ու ջերմոցներ հիմնել, որպեսզի ձեռքի տակ գոնե որոշակի պաշար ունենան։
Ղարաբաղի հայերն ունեն մսի եւ կաթնամթերքի սեփական արտադրությունը, սակայն, ըստ տեղական իշխանությունների, դրա ծավալը նվազագույնի է հասել անասնակերի եւ այլ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման բացակայության պատճառով։
Ղարաբաղի հայերը շրջափակումը ընկալում են որպես Ադրբեջանի կողմից իրենց կամքը կոտրելու եւ ի վերջո իրենց տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ «Այսօր, ես թեեւ կարող եմ դիմակայել այս ամենին եւ ուտել հնդկաձավար ու մակարոնեղեն, բայց նրանք մեզ ստիպում են հոգեբանորեն ճնշված զգալ։ Երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ շատ ավելի դժվար է լինելու, քան պարզապես սահմանափակ կենսապայմանները, որն այժմ ունենք»,- ասում է Ալյոնա Մելքումյանը։
Երկրորդ պատերազմի ավարտին մայոր Առուշանյանը սպասել է Ստեփանակերտի իր տանը եւ մտադիր չէ լքել այն նույնիսկ շրջափակման պայմաններում։ «Պատերազմի օրերին ես մեր այգում խնձոր ու տանձ էի հավաքում ու ուղարկում Երեւան՝ թոռնուհուս համար»,- պատմում է նա։ «Այժմ սպասում եմ, թե երբ ճանապարհը կբացվի, որ նա ինձ մոտ գա՝ մեր գինին խմելու»:
Ղարաբաղի հայերից քչերն են հավատում, որ կկարողանան խաղաղ ու անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։ Վերջին 30 տարիների ընթացքում եւ՛ հայերը, եւ՛ ադրբեջանցիները դարձել են փոխադարձ էթնիկ զտումների, ջարդերի եւ ռազմական հանցագործությունների զոհեր։ Բայց Ղարաբաղի շրջափակումը եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիրքերի պարբերական գնդակոծությունները համոզում են, որ խաղաղությունը դեռ հեռու է։
«Անհնար է պատկերացնել հայկական ընտանիք, որը կարող է ապրել, իր երեխաներին դպրոց ուղարկել, աշխատել, ինչ-որ բիզնես ստեղծել, եթե ապրում ես Ադրբեջանում՝ նրանց ղեկավարության տակ»,- ասում է Ստեփանակերտի բնակչուհի Նոնա Պողոսյանը։ Անգամ հիմա, երբ 2020 թվականից հետո կարծես թե պայմանագիր կնքվեց, մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը խախտում դրա բոլոր կետերը։ Անցած հարյուրամյակի ընթացքում պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ այս երկու ժողովուրդները ոչ մի կերպ չեն կարող միասին գոյակցել»։
Չնայած Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հակասական հայտարարություններին, բնակիչները հույս ունեն պահպանել իրենց անկախությունը եւ դա համարում են իրենց տներում մնալու միակ միջոցը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search