Artsakhpress

Հասարակական

Ի՞նչու են պետության կողմից մարվել օկուպացված տարածքներում մնացած ՀԷԿ-երի տնտեսվարողների վարկերը և ի՞նչ խնդիրներ կան. Գլխավոր դատախազը մանրամասնում է

Հաշվի առնելով  44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ մնացած ՀԷԿ-երի սեփականատերերի վարկային պարտավորությունները պետության կողմից  կատարվելու թեմայի շուրջ  հանրային ուշադրությունը, Արցախի Հանրապետության դատախազությունը որոշակի ուսումնասիրություններ է իրականացրել այդ ուղղությամբ:

Ի՞նչու են պետության կողմից մարվել օկուպացված տարածքներում մնացած ՀԷԿ-երի տնտեսվարողների վարկերը և ի՞նչ խնդիրներ կան. Գլխավոր դատախազը մանրամասնում է

Ի՞նչու են պետության կողմից մարվել  օկուպացված տարածքներում մնացած  ՀԷԿ-երի տնտեսվարողների վարկերը և ի՞նչ խնդիրներ կան. Գլխավոր դատախազը մանրամասնում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

«Ինչպես հայտնի է պատերազմից հետո մի շարք ՀԷԿ-եր մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Հաշվի առնելով, որ դրանք հիմնականում ֆինանսավորվել են վարկային կազմակերպությունների կողմից և բավականին մեծ գումարների մասին է խոսքը, որոշակի խնդիր առաջացավ բանկային համակարգի կայունության, անխափան գործունեության հետ կապված, ինչպես նաև իրավական խնդիրներ ՀՀ-ի հետ: Ի վերջո, Արցախի Հանրապետության կառավարությունը որոշեց իր վրա վերցնել վարկերի այդ պարտավորությունների ֆինանսական ծանրաբեռնվածությունը: Ըստ էության, տեխնիկական առումով սա կատարվեց Արցախի Հանրապետության  պետական մարմինների միջոցով, բայց ֆինանսական միջոցներն արդեն ուղղվեցին վարկային կազմակերպություններում պարտավորությունների մարմանը: Այդուհանդերձ,  տնտեսվարող սուբյեկտների կողմից այդ պարտավորությունը չդադարեց. այն ուղղվեց Արցախի ներդրումային հիմնադրամին: Իհարկե, կարող ենք ասել, որ սա ձևական բնույթ է կրում, որովհետև գրավի առարկան պահպանված  կամ մեր տիրապետության տակ չէ և չկան ֆինանսական միջոցներ տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, հետևաբար հիմնադրամին ուղղված այդ պարտավորությունը կմնա անկատար: Բայց  մյուս կողմից մենք նաև ունեցանք հանրայնացված դեպքեր կամ հասարակության մեջ շրջանառվող տեղեկություններ, ըստ որի՝  որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարողացել են հանել գրավի առարկա հանդիսացող շարժական գույքի մի մասը: Դրանց առնչությամբ առաջիկայում իրավապահ մարմինները պետք է սկսեն օպերատիվ- հետախուզական միջոցներ ձեռնարկել՝  այդ տեղեկությունների իսկությունը հաստատելու կամ բացահայտելու: Ի վերջո, խոսքը վերաբերում է հարյուրավոր միլիոնի հասնող արժեք ունեցող շարժական  գույքի, որը ենթադրաբար դուրս է բերվել: Առաջիկայում, իրավապահ մարմինների կողմից բացահայտվելուց հետո, մենք կունենանք հնարավորություն Արցախի ներդրումային հիմնադրամին ուղղել նման չափի գումար»,-մանրամասնել է Գլխավոր դատախազը՝  նկատելով, որ չնայած շատ է խոսվում նաև նման տեղեկությունների մասին, սակայն զարմանալին այն է, որ որևէ մեկի կողմից նման դեպքի մասին հաղորդում չի ներկայացվել:

«Օգտվելով առիթից ուզում եմ նաև դիմել մեր քաղաքացիներին և խնդրել, հորդորել և ինչ-որ տեղ պահանջել, որ եթե ունեն նման տեղեկություններ, ապա պարտադիր ներկայացնեն իրավապահ մարմիններին: Եթե մարդկանց թվում է , թե իրավապահ մարմինները նման դեպքերը բացահայտում են ինչ-որ այլ հրաշագործությունների միջոցով, ապա այդպես չէ՝ ինֆորմացիայի  աղբյուր պետք է ունենանք: Իհարկե օպերատիվ-հետախուզական միջոցառումներն են այստեղ շատ արդյունավետ, բայց բոլոր դեպքերում, եթե մարդ ունի տեղեկություն,  առավել ևս այնպիսի, որը ենթադրաբար, հնարավոր է իրավապահ մարմինները չունեն, ապա ցանկալի և պարտադիր է, որպեսզի դրանք ներկայացվեն»,-հավելել է Գլխավոր դատախազը՝ համոզմունք հայտնելով, որ եթե քաղաքացին ունի տեղեկություն և չի հաղորդում իրավապահ մարմիններին, բայց այդ ընթացքում զուգահեռ ինչ-որ դժգոհություններ են ներկայացվում, ապա նման օրինականության, արդարության ձգտւմներն առարկայազուրկ են: 

 Հարցին, թե նման մեծամասշտաբ գույքի դուրսբերումը չէր կարող աննկատ մնալ, այդ եպքում  ինչու՞ է նոր ուսումնասիրվում, Գուրգեն Ներսիսյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ 15-օրվա ընթացքում պետք է կատարվեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները և, բնականաբար, դա մի շրջան  էր, երբ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների նկատմամբ պետական վերահսկողությունը լիարժեք ապահոված չէր:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search