Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում այցելել է փետրվարի 6-ին երկրաշարժից նյութական վնասներ կրած Կիլիկիան ճեմարան և հենց տեղում ծանոթացել իրավիճակին։
Արամ Առաջինը Հալեպում այցելել է երկրաշարժից վնասված շրջաններ
Արամ Առաջինն այցելել է նաև հայ որոնողափրկարարական խմբի կողմից աշխատանքներ իրականացրած «Շաար» թաղամաս, Ազիզիէ թաղամասում փլված շենքի տարածք, ուր հայ ընտանիք էր բնակվում։ Վեհափառ հայրապետը հոգեհանգստյան արարողություն է կատարել երկրաշարժից զոհված հայ ընտանիքի երկու անդամների հոգիների խաղաղության համար և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։