Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է «ՄՕՄ Արցախ. Արցախի մայրիկների համար» ծրագիրը

Այսօր՝ փետրվարի 18-ին, ՄՕՄ-ի(Միշել Օդեն Մայր) և ԱՀ Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ առցանց մեկնարկել է «ՄՕՄ- Արցախ. Արցախի մայրիկների համար» ծրագիրը։

Մեկնարկել է «ՄՕՄ Արցախ. Արցախի մայրիկների համար» ծրագիրը

Մեկնարկել է «ՄՕՄ Արցախ. Արցախի մայրիկների համար» ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկվել է «Արցախի մայրիկների և մանկիկների սնուցման բարելավման և կրծքով կերակրման մասնագիտական աջակցության ծրագիր»֊ը։
 
Մեզ հետ զրույցում մանկաբույժ, ԱՀ Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Էռնեստ Լալայանն ընդգծել է մայրական կաթի անփոխարինելի լինելը երեխաների համար։
 
Нет описания.«Ոչ մի լավագույն կաթնախառնուրդ չի կարող փոխարինել մոր կաթին, քանի որ դրա բաղադրությունը ունիկալ է։ Այն նորածին երեխաներին պաշտպանում է ինֆեկցիաներից. կաթի կազմում ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի անհրաժեշտ քանակ կա մանկան օրգանիզմի աճի համար։ Բացի այդ, այն նաև պաշտպանում է մորը կրծքի քաղցկեղից, կանխում է շաքարային դիաբետը, կանխարգելում՝ երկրորդ տիպի սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Այդ պատճառով և՛ մոր, և՛ երեխայի համար կրծքի կաթով սնուցումը, միանշանակ, ունիկալ է»,-նշել է Է. Լալայանը։
 
Քննարկմանը մասնակցում էր մանկական վիրաբույժ, ուրոլոգ, Արաբկիր բժշկական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, Արցախի Մարդասիրական աջակցության նախաձեռնության համակարգող Արա Բաբլոյանը։
 
Իր խոսքում նա նշել է, որ Արցախի մայրիկները պետք է լինեն ծրագրի շարժիչ ուժը։
 
«Ինչ-որ նյութ կամ մանկական սնունդ արտադրող ընկերություն չպետք է կարողանա երեխաների առողջության հաշվին շահույթ ունենալ։ Սա կարևոր գաղափար է։ Մասնագետների հետ միասին մենք ուզում ենք հասնել նրան, որ երեխաները մայրիկների կրծքի կաթը ստանան, և միայն խիստ անհրաժեշտության դեպքում այլ սնունդ ստանան»,-ընդգծել է Ա. Բաբլոյանը։
Բժիշկ-մարդաբան, «ՄՕՄ Հայաստան» և «ՄՕՄ Արցախ»-ի հիմնադիր Աստղիկ Վարդանյանն էլ իր խոսքում անդրադարձել է  ՄՕՄ-ի բոլոր անդամների անձնվեր աշխատանքին ու պատրաստակամությունը՝անել հնարավոր ամեն ինչ արցախցի մայրիկների համար։
 
«Ես, ամեն օր շփվելով արցախցի մայրիկների հետ, հիանում եմ նրանց կամքով, գիտելիքներով, բանիմացությամբ։ Մենք պատրաստ ենք խորհուրդներ տալ Արցախի մայրիկներին, որպեսզի այս ծանր իրավիճակում փորձեն կրծքով կերակրել իրենց փոքրիկներին»,-հավելել է Ա. Վարդանյանը։



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search