Մարտի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները և գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: