Artsakhpress

Հասարակական

Բերդաշենում շարունակում է զարգանալ այգեգործությունը. գյուղում  ինտենսիվ այգի է հիմնվում

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում  մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում:

Բերդաշենում շարունակում է զարգանալ այգեգործությունը. գյուղում  ինտենսիվ այգի է հիմնվում

Բերդաշենում շարունակում է զարգանալ այգեգործությունը. գյուղում  ինտենսիվ այգի է հիմնվում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը՝ հավելելով, որ ներկայում գյուղացիները զբաղված են գյուղատնտեսական եռուն աշխատանքներով:

Нет описания.
«Դեռ խորհրդային ժամանակաշրջանից ունենք խաղողի այգիներ, որոնք սեփականաշնորհման կարգով անցել են գյուղացիներին: Բնակիչների մեծ մասը զբաղվում է խաղողագործությամբ: Արդեն մոտ 10 տարի է համայնքում զարգանում է նաև նռան մշակումն և այգիների հիմնումը»,-ներկայացրել է համայնքապետը՝ կարևորելով նաև անասնապահության ճյուղը՝ որպես բերդաշենցիների եկամտի աղբյուր:

Нет описания.

Нет описания.
«Անասնապահությամբ զբաղվելու կարևորությունը առավել գիտակցեցինք շրջափակման պայմաններում՝ հատկապես  պարենային անվտանգության խնդրի լուծման տեսանկյունից: Համայնքի  անասնաֆերմաները ջրով  ապահովելու  հետ կապված խնդիր կար, որի լուծման ուղղությամբ աշխատանքները սկսվել էին, սակայն շրջափակմամբ պայմանավորված, առայժմ դադարեցվել են»,-հայտնել է մեր զրուցակիցը: 

Нет описания.
Համայնքապետի խոսքով՝ բերդաշենցի երիտասարդները նվիրումով շարունակում են նպաստել հայրենի գյուղի զարգացմանը, իսկ ընտանիքները՝ նոր տներ կառուցել:
«Երիտասարդությունը բավականին ակտիվ է, ժամանցային վայրեր են ստեղծել, մի մասը ցանկանում է գործունեություն ծավալել բիզնեսի, ջերմոցային տնտեսության ոլորտներում: Արդեն ունենք բնակիչ, ով զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ: Համոզված եմ, որ գյուղատնտեսության այս ճյուղում էլ մեր համագյուղացիները հաջողություն կարձանագրեն: Նրանցից ոմանք ցանկություն ունեն տնամերձ հողատարածքներում ջերմոցներ կառուցել, մենք էլ փորձում ենք աջակցել ու տարբեր ծրագրերում ընդգրկել»,-ասել է նա՝ նշելով, որ Բերդաշենում աջակցության ծրագրեր են իրականացվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ շրջանակներում 77 ընտանիքի շուրջ 1 միլիոն դրամի չափով աջակցություն է տրամադրվել:

Нет описания.
Աջակցությունից օգտված ընտանիքներն արդեն զբաղվում են մեղվապահությամբ, խոզաբուծությամբ, ինչպես նաև կարի մեքենաներ են ձեռք բերել: 

Բերդաշենի խնդիրներից համայնքապետն առանձնացրել է համապատասխան պայմանների բացակայությունը սպորտով զբաղվելու համար, մինչդեռ գյուղի պատանիներն ու երիտասարդները մարզական բավականին ներուժ ունեն :


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search