Artsakhpress

Քաղաքական

Պետնախարարն անդրադարձել է 100 օրից ավելի շարունակվող շրջափակման հետևանքներին ու Ադրբեջանի իրական նպատակներին

Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ պատրվակներով արդեն 102 օր փակ է Արցախը Հայաստանին կապող միջանցքը, արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, իսկ  Արցախի ժողովուրդը գերության՝ մեջ:

Պետնախարարն անդրադարձել է 100 օրից ավելի շարունակվող շրջափակման հետևանքներին ու Ադրբեջանի իրական նպատակներին

Պետնախարարն անդրադարձել է 100 օրից ավելի շարունակվող շրջափակման հետևանքներին ու Ադրբեջանի իրական նպատակներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին տեղի ունեցած հեռուստակամրջի ընթացքում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից շրջափակված  այդ ճանապարհն ունի բազմակի նշանակություն, քանզի Արցախում դրանից են ծնվում կյանքը, անվտանգությունը, մարդու կենսաապահովման նվազագույն պայմանները, առհասարակ տարրական պայմանները:

«Սրանք պարզագույն իրավունքներ են, որոնք թվում է, թե ունեն դարերի պատմություն, բայց սա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհում փորձ է արվում ազատականացնել սահմանները, և բոլոր պետությունները ձեռնարկում են բոլոր միջոցները աշխարհը տեսնելու և աշխարհի հետ հարաբերվելու համար: Մարդու կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու ու պահպանելու համար հասանեի են դարձնում բոլոր բուժհաստատությունները, անկախ դրանց գտնվելու վայրից: Սա նորմալ է, մարդը աշխարհի համար բարձրագույն արժեք է: Թվում է, թե մարդը, բայց ոչ Արցախում ապրող մարդը: Որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ մենք ինչ-որ բան ենք պահանջում: Առհասարակ, մենք այս իրողության հետ ապրում ենք տևական տարիներ: Երբևէ աշխարհից չենք աղերսել, չենք խնդրել, չենք պահանջել: Ուղղակի շարունակել ենք ապրել, հույսով որ այդ ամենը մի օր Արցախում ապրողի համար ևս բացառություն չի լինի: Բայցևայնպես, այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում մարդուն հասանելի է ծնված օրից և պետության կողմից երաշխավորվում է մինչև նրա մահ, մեր դեպքում սերունդների կյանք է արժենում, տառապանքներ ու ցավ է արժենում: 2022 դեկտեմբերի 12-ից անցել է 102 օր, որի ընթացքում Արցախի բնակչությունը զրկված է Հայաստանի հետ կապից: Դա արցախցիների իրավունքների նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ տարրերից մեկն է կազմում»,-ասել է պետնախարարը:

Նրա խոսքով՝  իրականում Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ. տնտեսական շրջափակում և Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացում, որը տեղի է ունենում էներգամատակարարման և գազամատակարարման պարբերաբար խափանումների, ներքին ու արտաքին հեռավար կապի միջոցների համար խոչընդոտներ ստեղծելով, Արցախ ներկրվող ապրանքների մատակարարման դադարեցմամբ: 

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի կողմից կիրառվում է ռազմական ուժ և դրա   կիրառման  սպառնալիք: Դա ոչ միայն կատարվում է փաստացի գործողություններով, այլև ուղեկցվում է Ադրբեջանի ղեկավարության խոսքով: Արցախում գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնում են շփման գծի մոտ՝ ադրբեջանցիների կրակոցների ներքո: Այդ ընթացքում ունեցել ենք մահվան ելքով դեպք, գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման բազմակի դեպքեր, այդ գործողությունները շարունակվում են մինչ օրս, երբ գյուղացիները փորձում են գարնանացան աշխատանքներով ապահովել իրենց ընտանիքների կարիքները: Ուժի կիրառման ականատեսը եղանք նաև օրեր առաջ, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին և կազմակերպված գործողությամբ սպանեցին ԱՀ ոստիկանության երեք ծառայողի, իսկ մեկին վիրավորեցին»,-ընդգծել է Գ. Ներսիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նպատակներից է նաև  արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն ու  վախի մթնոլորտ ստեղծելը, որը դրսևորվել է բարձրախոսներով շփման գծի մոտ գտնվող բնակավայրերին ուղղված  սպառնալիքներով, անկանոն կրակոցներով, քաղաքացիական անձանց սպանություններով, վիրավորումների դեպքերով, գերեվարված անձանց սպանություններով ու խոշտանգմամբ: 

«Եվ երբ այդ ամենին զուգահեռ Ադրբեջանը սկսում է խոսել խաղաղ գոյակցության մասին, բացահայտորեն ցույց է տալիս իր նպատակը և ծրագրերը: Շատ հաճախ այդ ամենը գիտակցելու և հասկանալու համար մեծ ջանք չի պահանջվում, քանզի Ադրբեջանն առանձին դեպքերում իր հրապարակային խոսքում չի թաքցնում:  Նրա նպատակն Արցախի էթնիկ զտումն է, ընդհուպ՝ մինչև ցեղասպանություն: Արցախը նրանց պետք է առանց հայերի կամ առավելագույնը քիչ թվով հայերով: Դրա համար դիմում են բոլոր միջոցներին, Արցախը հայաթափելու նպատակով: Սա մի նպատակ է, որի իրագործման համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում»,-փաստել  է պետնախարարը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search