Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին` մարտի 25-ին, թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես Աբրահամյանի հանդիսապետությամբ և ձեռամբ արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի՝ առաջին անգամ Մարտունի շրջանի Կաղարծի գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին` Կաղարծու մատուռում Պատարագ է մատուցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմից՝ հավելելով, որ Պատարագին մասնակից էին թեմի հոգևորականներ և Հայ Եկեղեցու հավատավոր զավակներ: