Artsakhpress

Հասարակական

Կաղարծիում երիտասարդ ընթերցասերների ակումբ կբացվի

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում կգործի երիտասարդ ընթերցասերների ակումբ՝ «Արցախը մունք ենք, մունք կանք» անվամբ։

Կաղարծիում երիտասարդ ընթերցասերների ակումբ կբացվի

Կաղարծիում  երիտասարդ ընթերցասերների ակումբ  կբացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մտահղացման հեղինակ, համայնքի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աննա Արսենյանը:
 Нет описания.
«Արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատում և ապրում եմ Կաղարծի գյուղում։ Ինքս ծննդով Սյունիքից եմ, Կապանից։ Առաջին իսկ օրից, երբ սկսեցի աշխատել այստեղ, նկատեցի, որ աշակերտներս մեծ հետաքրքրություն ունեն ընթերցանության նկատմամբ։ Դպրոցի գրադարանում չնայած կան գրքեր, բայց  դրանք հին են, եւ մի փոքր դժվար է նման պայմաններում աշակերտներին մոտիվացնել, որպեսզի ավելի շատ կարդան: Օգտվում  էինք օնլայն գրքերից, սակայն ընթերցածը լիարժեք քննարկելու համար համապատասխան տեղ չունեինք։ Ակումբ ունենալու գաղափարը հենց սկզբից էլ ունեի, սակայն շատ խոչնդոտներ կային այն իրականություն դարձնելու համար։Շրջափակման ընթացքում հասկացա, որ  ակումբ ունենալն ավելի քան անհրաժեշտ է. միասին մի լավ ու արժեքավոր բան ստեղծելն ավելի կհամախմբի աշակերտներին ու համայնքի բնակիչներին, հատկապես երիտասարդներին, որ ազատ ժամանակ չգիտեն ինչով զբաղվել»,-պատմել է Ա. Արսենյանը՝ հավելելով, որ անվանումն արդեն իսկ խոսում է ակումբի կարևորության ու գաղափարի մասին։
 Нет описания.
Մեր զրուցակիցը նշել է, որ մտահղացումը կյանքի կոչելու համար դրամահավաք է կազմակերպվել. աջակցել են իր ընկերները, բարեկամները, գործընկերները, Կապանի համադասարանցիները: Եղած միջոցներով փոքր- ինչ վերանորոգում են համայնքի  ակումբը:
 Нет описания.
«Այն գտնվում է գյուղապետարանի շենքի 2-րդ հարկում։ Դպրոցի տնօրենի միջամտությամբ, համայնքապետը սիրով երկու սենյակ տրամադրեց, որից մեկը կլինի ընթերցասրահ եւ գրադարան, որտեղ  կկազմակերպվեն գրքերի քննարկումներ, իսկ մյուսը նախատեսված է  որպես  ժամանցային սենյակ ինտելեկտուալ խաղ-վիկտորինաների համար: Կհրավիրենք այլ համայնքներից աշակերտների, կունենանք նաև աշխատարաններ տարբեր թեմաներով։ Արդեն նոր ու հետաքրքիր գրքեր կարողացել ենք ձեռք բերել, սակայն  նորերը  ստանալը շատ ցանկալի է»,-ընդհանրացրել է Ա. Արսենյանը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search