Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը կփորձի հումանիտար բեռով շարասյուն ուղարկել Արցախ

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի անուշադրության մատնվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե Արցախում, թե Լաչինի միջանցքում։

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը կփորձի հումանիտար բեռով շարասյուն ուղարկել Արցախ

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը կփորձի հումանիտար բեռով շարասյուն ուղարկել Արցախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցնել գործնական քայլերի։
Լորան Վոքիեն այս մասին ասել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը նախ նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի ու Արցախի բարեկամն է և ցնցված է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղված իրավիճակով։
«2019-ին մենք հանդիպել էինք Արցախի ներկայացուցիչների հետ, և Արցախի ու իմ շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել։ Իմ շրջանում մենք քաղաքական դիրքորոշում էինք ընդունել՝ հաստատելու համար Արցախի անկախության իրավունքը, ինչի պատճառով  և հետևանքով իմ և նույնիսկ իմ ընտանիքի նկատմամբ պանթուրքիստական ահաբեկչական կազմակերպությունների կողմից լուրջ ճնշումներ գործադրվեցին։
Ինչու՞ եմ եկել այսօր, որովհետև շատ լավ գիտեմ, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, և որ մեծ վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանը և Արցախը։ Ես այստեղ եմ ասել համար, որ մենք չենք մոռանում ձեզ, դու մենակ չենք, և չպետք է թույլ տանք, որ լռություն հաստատվի և անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքում»,- ընդգծեց Լորան Վոքիեն։
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը երկու օր առաջ գտնվել է Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ ցույց տալու իր հայրենակիցներին, որ այնտեղ ոտնահարվում է միջազգային իրավունքը, և որ այդ սահմանից այն կողմ 120 հազար մարդ զրկված է ամենատարրական մարդկային բոլոր իրավունքներից։
«Ես Սյունիքի մարզպետի կողքին էի այն պահին, երբ նա տեղեկացավ, որ այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք (Տեղ գյուղ-խմբ․), մի օր առաջ առաջխաղացում է տեղի ունեցել։ Տեսել եմ և կարող եմ վկայել միջազգային իրավունքի խախտման մասին։ Ինչպես և տեսել եմ ադրբեջանական դրոշները, որոնք ծածանվում են հայկական հողերի վրա գտնվող բարձունքներում։ Ու նաև կարողացա քիչ առաջ զրուցել Արցախից տեղահանվածների հետ, որոնց խոսքերը խորապես հուզիչ են։ Որպես քաղաքական գործիչ՝ իմ պարտավորությունն է գործի անցնել և կարողանալ այս պահին ձեզ օգնության գալ»,- ասաց Լորան Վոքիեն։
Ֆրանսիացի քաղաքական գործիչը ընդգծեց՝ չպետք է թույլ տալ, որ հաստատվի և կայունանա այն իրավիճակը, երբ չի հարգվում միջազգային իրավունքը։ Նա տեղեկացրեց, որ ցանկանում են Ֆրանսիայում հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների հետ միասին կազմակերպել հումանիտար շարասյուն, որը կփորձի հումանիտար օգնություն հասցնել Արցախ։
«Շարասյունը կկազմակերպվի մեր շրջանի աջակցությամբ և կկրի մեր շրջանի դրոշը։ Այն կմոտենա Լաչինի միջանցքին  և կպահանջենք, որպեսզի թույլ տան այն անցնի և հասնի Արցախ։ Կամ շարասյունը կանցի ու այդ ժամանակ մենք հույսի մի փոքրիկ դուռ բաց արած կլինենք, կամ շարասյունը չի կարողանալու անցնել ու դա մեզ առիթ կտա միջազգային և եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայացնել այս հարցը, որ ևս մեկ անգամ միջազգային իրավունքը խախտվում է, և որ պետք է գործողությունների դիմել»,- ընդգծեց Լորան Վոքիեն։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search