Artsakhpress

Վերլուծական

Շուշիի շրջանում գյուղեր վերահսկողության տակ վերցնելու ադրբեջանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. պարզաբանում

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդումն առ այն, որ իբր իրենց զինուժը Շուշիի շրջանում գյուղեր է վերցրել իր վերահսկողության տակ, իրականությանը չի համապատասխանում:

Շուշիի շրջանում գյուղեր վերահսկողության տակ վերցնելու ադրբեջանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. պարզաբանում

Շուշիի շրջանում գյուղեր  վերահսկողության տակ վերցնելու ադրբեջանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. պարզաբանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  հարցմանն ի պատասխան` այս մասին ասել է Արցախի Հանրապետության Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ապրիլի 3-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե, իբր,  իրենց զինուժը մարտի 25-ին իրականացրած հատուկ գործողության արդյունքում վերահսկողության տակ է վերցրել Արցախի Շուշիի շրջանի 2 գյուղ։
Нет описания.
«Շուշիի շրջանի ոչ մի գյուղ չի անցել թշնամու վերահսկողության տակ։ Տեղանքին քիչ թե շատ ծանոթ մարդը գիտի, որ այդ տարածքում բնակավայր գոյություն չունի. չբնակեցված տարածք է, որտեղ դիրքեր են առաջ տվել:  Սակայն պետք է նշեմ, որ թշնամին Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհահատվածի մոտ ունեցած դիրքային նոր առավելությամբ   խզել է  կապը  Շուշիի շրջանի գյուղերի և Ստեփանակերտի ու Արցախի մնացած համայնքների միջև։ Շարունակ  կապի մեջ ենք շրջանի բոլոր համայնքների ղեկավարների հետ: Բնակիչները շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով և իրենց առօրյա խնդիրներով, որոնք  պայմանավորված են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ և Ստեփանակերտի հետ գրունտային ճանապարհի արգելափակմամբ»,- հավելել է Գ. Հովհաննիսյանը:

Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանն էլ ընդգծել է, որ  նշված դիրքային առաջխաղացումը տեղի է ունեցել միջդիրքային տարածքներում, բայց դրա հետևանքով փակվել է միջհամայնքային կարևոր ճանապարհ, որի մասին բազմիցս նշվել է:

Нет описания.
«Այդ հատվածում գյուղական համայնքներ չկան։ Անգամ ադրբեջանական կողմի ցուցադրված կադրերում գյուղական բնակավայրեր չկան, այլ հին գոմերի ավերակներ են: 

Խնդիրն այլ դաշտում է,  ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար։ Նրանք, սակայն, դեռ շարունակում են զբաղեցնել գրաված հատվածը: Կարծում եմ՝ առաջին հերթին  այդ է պատճառը, որ ադրբեջանցիները, օգտվելով ռուսական կողմի` այս պահին  դրսևորվող պասիվությունից, նման քարոզչական ապատեղեկատվություն են շրջանառում»,- պարզաբանել է ռազմական փորձագետը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը տեղեկատվական նման գրոհների միջոցով անընդհատ մեծացնում է հոգեբանական ճնշումը մոտ 4 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչության նկատմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Արցախի տեղեկատվական շտաբն էր  հայտնել, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search