Freedom House իրավապաշտպանմ կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վարկանիշը, որի համաձայն Հայաստանը գտնվում է 135-րդ տեղում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգթոնից:
Հայաստանը մամուլի ազատության վարկանիշով առաջ է անցել Ռուսաստանից ու Թուրքիայից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանում մամուլի ազատության վիճակը գտնվում է «մասնակի ազատ» եւ «ոչ ազատ» մամուլի սահմանագծին, սակայն զեկույցի համաձայն Հայաստանը այդ զեկույցում մեդիայի ազատության իր մակարդակով առաջ է Թուրքիայից ու Մեքսիկայից:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում եւ Ռուսաստանում մամուլի ազատությանը, այդ երկրները ամենավատ դիրքերում են գտնվում:
Ընդհանուր առմամբ, աշխարհում առավել ազատ լրատվամիջոցներ ունեն Նորվեգիան ու Շվեդիան, իսկ առավել անազատ մամուլ ունեցող երկրները Ուզբեկստանն ու Հյուսիսային Կորեան են:
Freedom House-ի ներկայացուցիչ Էլեն Աղեկյանի խոսքով, Հայաստանը «մասնակի ազատ» եւ «ոչ ազատ» մամուլի սահմանագծին է գտնվում ավանդական խնդիրների, այդ թվում պաշտոնատար անձանց կողմից լրագրողների նկատմամբ թշնամական վերաբերմունքի եւ մամուլում քիչ թվով անկախ ձայների պատճառով:
Միաժամանակ տեխնոլոգիաների զարգացումը դրականորեն է ազդել հայաստանյան լրատվամիջոցների ազատության վրա: «Նկատվել են կարեւոր եւ դրական փոփոխություններ, ի հայտ են եկել շատ ազատ ինտերնետ-լրատվամիջոցներ»,-նշել է Աղեկյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, փորձագետը նկատել է, որ այդ երկրում մամուլի ազատության ոլորտում կայուն կերպով վաթարացում է տեղի ունենում: «Տարածաշրջանում առավել լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանը, որտեղ լրատվամիջոցներ են փակվել, սահմանափակված է խոսքի ազատությունը, կալանավորված են լրագրողներ: Փակվել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն»,-նշել է նա:
Անդրադառնալով Հայաստանին փորձագետը նշել է. «Դառնալով ԵՏՄ անդամ, Հայաստանը ենթարկվել է Ռուսաստանի էլ ավելի աճող ազդեցությանը, որը հաստատ օրինակ վերցնելու առարկա չէ, եւ դեռ պարզ չէ, թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները Հայաստանում»: