Նախօրեին Ստեփանակերտում մեկնարկել է սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցաշարը, որին մասնակցում են Արցախի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։
Ստեփանակերտում մեկնարկել է սպարտակիադայի ծրագրով վոլեյբոլի մրցաշարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի 11-րդ ավագ դպրոցի աղջիկների վոլեյբոլի թիմի մարզիչ Գայանե Մելքումյանը տեղեկացրեց, որ մրցապայքարը տեղի է ունենալու երեք օր՝ երեք փուլով։ Արդյունքում հաղթող թիմը կմասնակցի ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք սպարտակիադային։
Առաջին փուլում մրցեցին Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Ստեփանակերտի դպրոցների աղջիկների թիմերը։
«Մրցումները անց են կացվում շրջանաձև եղանակով։
Վիճակահանությամբ խաղացել են Ստեփանակերտի համար11 ավագ դպրոցի ու Մարտունու, ինչպես նաև Մարտակերտի և Ասկերանի աղջիկների հավաքականները»,-նշել է մեր զրուցակիցը։
Նշենք, որ առաջին փուլում հաղթանակ են գրանցել Ստեփանակերտի համար 11 և Ասկերանի դպրոցների թիմերը։