Artsakhpress

Մշակույթ

Տեղի է ունեցել «ՏԱՂ․ ՀՈԳՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ» ֆիլմի Արցախյան Պրեմիերան

Ստեփանակերտում ցուցադրվել է «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի՝  Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված  «Տաղ. հոգու Ճանապարհ» հոգևոր-երաժշտական ֆիլմը, որի  գլխավոր պրոդյուսերը Արթուր Ջանիբեկյանն է, մտահղացման հեղինակը՝  Արտակ Ալեքսանյանը:

Տեղի է ունեցել «ՏԱՂ․ ՀՈԳՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ» ֆիլմի Արցախյան Պրեմիերան

Տեղի է ունեցել «ՏԱՂ․ ՀՈԳՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ» ֆիլմի Արցախյան Պրեմիերան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ֆիլմում նկարահանվել են հայտնի ու սիրված դերասաններ Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը:

Нет описания.

Հանդիսատեսի  ու ֆիլմի հեղինակների համոզմամբ  ֆիզիկական շրջափակումից ավելի սարսափելի է  հոգևոր շրջափակումը:  «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության ներկայացուցիչ Նարինե Աղաբալյանը ֆիլմը համարում է ինքնամաքրման միջոց. «Այսօր ամբողջ հայ ժողովուրդն է հոգևոր շրջափակման մեջ և շատ կարևոր է ճեղքել այդ շրջափակումը։ Այս ֆիլմը հիշեցում է մեր առաքինի էության մասին, այն մասին, որ պետք է ապաշխարհենք, ինքնամաքրվենք, կառչենք մեր արմատներից և մեր հոգևոր արժեքներից»: 

ֆիլմը նկարահանվել է  7 տաղերի հիման վրա։ Դերասանները տաղերը ներկայացնում են աշխարհաբարով, Վահե Բեգոյանը կատարում է գրաբարով։ Բացի Նարեկացու հինգ տաղից, ֆիլմում ներառված է նաև միջնադարյան երկու տաղ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» և «Մարիամ Մագդաղենին»:
Нет описания.
Արցախի թեմի քարտուղարը ֆիլմը համարում է կարևոր նախաձեռնություն: «Այսօր տեսանք նոր ծնված Նարեկացու մասին ֆիլմը, որը ներշնչեց բոլորին, շատերի համար նորություն էին Նարեկացու տաղերը, գործերը:
Շատերի համար ամփոփում էր, շատերի համար վերագտնում էր, հույս էր, ևս մեկ անգամ դեպի Աստված քայլելու առիթ»,- ֆիլմը դիտելուց հետո նշեց Արցախի թեմի քարտուղար  Դավիթ Փաշայանը: 

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են հայկական յոթ խորհրդանշական եկեղեցիներում։ Ընտրվել են   համեմատաբար քիչ այցելվող, բայց իրականում միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց վանքերը՝ Հնեվանքը, Կապուտնի Սուրբ Մինասը, նաև՝  Գեղարդավանքը, Սանահինի վանքը։ Օգտագործվել են նաև 92-ի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման կադրերը։ 

Нет описания.

Դիտումից հետո հանդիսատեսն  առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ստեղծագործական թիմի հետ: Մտահղացման հեղինակ Արտակ Ալեքսանյանը պատմել է, թե ինչպես է առաջացել ֆիլմը ստեղծելու գաղափարը. ցանկացել են հանրայնացնել «Վերածնունդ» հիմնադրամի վերաձայնագրած «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» եկեղեցական երաժշտությունը. «Գաղափարը՝ հանրայնացնել ազգային երաժշտական գանձարանի երգերը, իսկ արդեն թե ֆիլմն ինչ միս ու արյուն ստացավ, այդ արդեն մշակեցին երկու Վահեները՝ Յանը և Բեգոյանը:  Նարեկացու ստեղծագործությունները ցույց տալ ամբողջ գեղեցկությամբ եկեղեցու ներսում, ցույց տալ ժամանակակից վիզուալ էսցետիզմով: Սցենարիստների թագն ու պսակը կարելի է համարել  Շուշիի համեմատությունը Նարեկացու հետ, և ես ամբողջովին համաձայ եմ նրանց հետ, որ Շուշին մեր Երուսաղեմն է»,- ներկայացրել է  Արտակ Ալեքսանյանը:

Нет описания.

Հեղինակների համոզմամբ  Ֆիլմն  ինքնամաքրման, Աստծուն մոտ գտնվելու հնարավորություն է:  Տաղերի մենակատար Վահե Բեգոյանի խոսքով  ֆիլմի ստեղծման առանցքում հենց այդ գաղափարն է. «Մինչև մենք մեր հոգևոր կյանքում, մեր ազգային մտածելակերպի մեջ չունենանք այդ հստակ ընթացքը դեպի ուր, ֆիզիկական շրջափակումը շատ անկարևոր բան կդառնա, որովհետև էտեղից ելիքց հետո մենք պիտի իմանանք մեր անելիքը, մեր գնալու տեղը»:

Ֆիլմի ռեժիսորը կարծում է, որ փրկությունը  կլինի ներքին ինքնամաքրումից. «Որքան երես ենք թեքում Աստծուց այնքան թշնամին ավելի ու ավելի է մոտենում, ավելի ու ավելի է հարձակվում մեզ վրա և ավելի ու ավելի է մեր կենսական տարածքներից վերցնում, ինչքան մենք մոտենում ենք Աստծուն, այնքան մենք ուժեղ ենք լինում»,- առցանց քննարկմանն ասաց ռեժիսոր Վահե Յանը:

Нет описания.

Վիրավոր Ղազանչեցոցը տեսած հանդիսատեսը տպավորվել է  Եռաբլուրի ու Շուշիի կադրերից. «Եթե ազգովի դարձի գանք, ազգային գաղափարախոսություն ունենանք, հոգևոր աճ արձանագրենք, ինչպես ճգնավորն է ճկնում ներսում, այդ լույսը պահպանենք,   կկարողանանք նաև արժանի լինել՝ վերադառնալու  Շուշի»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search