Artsakhpress

Քաղաքական

«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամներն անժամկետ ակցիա են սկսել Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհի սկզբնամասում

«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր՝ մայիսի 2-ից, Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում խաղաղ ակցիա են սկսել՝ Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու և Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի անհապաղ հեռացման պահանջով:

«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամներն անժամկետ ակցիա են սկսել Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհի սկզբնամասում

«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամներն անժամկետ ակցիա են սկսել Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհի սկզբնամասում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը տեղեկացրել է, որ ստորագրահավաքին զուգահեռ՝ նաև խաղաղ ակցիա են սկսել Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհի սկսզբնամասում:

Нет описания.

Нет описания.«Կոչ ենք արել մեր բոլոր հայրենակիցներին, քաղաքական և ապաքաղաքական ուժերին, որ միանան մեր ակցիային: Ադրբեջանի կողմից խախտվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ ապրիլի 23-ից սկսած Բերձորի միջանցքում ապօրինի կերպով տեղադրելով է անցագրային կետ, որը մեզ համար սկզբունքային կարմիր գիծ է: Մենք այդ կարմիր գծից հետ չենք կանգնելու, մեր պահանջն այն է, որ այդ անցագրային կետն ապամոնատժվի և հեռացվի: Ճանապարհը պետք է շահագործվի միայն ռուս խաղաղապահների հսկողությամբ՝ այնպես, ինչպես եղել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը: Այսօր բոլորս պետք է գիտակցենք, որ Արցախը վտանգի մեջ է և պարտավոր ենք միտվել մեր հայրենիքի փրկությանը: Բոլոր սթափ քաղաքական, ոչ քաղաքական, գործող, նախկին իշխանություններին հրավիրում ենք միանալ մեզ: Մեր նպատակն է պահել հայրենիքը, որովհետև ոչ մեկ մեր փոխարեն չի անելու: Մեր հույսը միայն մենք ենք»,- ասել է Դ. Բաղրյանը:

Նրա խոսքով՝ ակցիան անժամկետ է, կշարունակվի այնքան, մինչև նպատակին հասնելը: Ակցիայի մասնակից Դավիթ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ բոլորի պարտականությունն է միանալ ակցիային, որի առաջնահերթ նպատակն է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի պահանպման պահանջի կատարմանը:

Нет описания.«Եռակողմ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրվանից սկսած, այն խախտվում է: Այսօր, ինչպես ասում են, դանակը հասել է ոսկորին: Մենք պահանջում ենք, որ ճանապարհը բացվի և գործի այնպես, ինչպես եղել է մինչ այդ, որպեսզի մեր կապը Մայր Հայաստանի հետ լինի անխափան, իսկ ճանապարհին լինեն միայն ռուս խաղաղապահները: Արվելու են կոնկրետ գործողություններ, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից»,-նշել է Դ. Ղահրամանյանը:

Нет описания.


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search