Artsakhpress

Վերլուծական

Միջնորդական հակամարտությունն ընթանում է, ինչը ենթադրում է ստատուս քվոյի երկարաձգում. Շահան Գանտահարյան

Միջնորդական հակամարտությունն ընթանում է, ինչը ենթադրում է ստատուս քվոյի երկարաձգում:

Միջնորդական հակամարտությունն ընթանում է, ինչը ենթադրում է ստատուս քվոյի երկարաձգում. Շահան Գանտահարյան

Միջնորդական հակամարտությունն ընթանում է, ինչը ենթադրում է ստատուս քվոյի երկարաձգում. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազդակ» թերթի խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը, մեկնաբանելով երեկվանից ադրբեջանական զինված ուժերի հարձակումները Վարդենիսի Սոթք գյուղի հայկական դիրքերի վրա և իրավիճակի ազդեցությունը կայանալիք բանակցությունների վրա, նշում է. «Ադրբեջանը վաղուց է դրսևորում նման վարքագիծ։ Բանակցային գործընթացի ողջ ընթացքում յուրաքանչյուր հանդիպումից առաջ  Բաքուն կրակում էր՝ ճնշում գործադրելու նպատակով։ Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելուց հետո Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Հիմա անցել են հայաստանյան սահմանի ուղղությամբ սանդրանքների, ցանկանում են արագացնել սահմանազատման-սահմանագծման օրակարգը»։
Արլինգթոնյան բանակցություններից ի՞նչ եզրահանգումներ կարող ենք անել, ո՞րն է այս բանակցությունների օրակարգի տարբերությունը նախորդներից հարցին՝ վերլուծաբանը կարևորում է. «Արլինգթոնյան բանակցությունների առումով կան աշխարհաքաղաքական տարըթերցումներ, ինչը խոսում է տարածաշրջանում երաշխավորության սուր մրցապայքարի մասին։ Ամերիկյան լավատեսությունը չի կիսում Մոսկվան եւ պնդում է, որ բացի եռակող փաստաթղթերից չկա որեւէ պայմանավորվածություն։ Մի քանի հանգամանք կարող ենք առանձնացնել արլինգթոնյան բանակցություններից. նախ այն, որ Մոսկվայից առաջ անցան ամերիկացիները, խոսում է Մոսկվայի նախապատրաստությունների մասին, եւ հանկարծ կողմերը հրավիրվեցին Վաշինգտոն։ Երկրորդ, որ բանակցությունները մի քանի օր տեւեցին, ինչը խոսում է ԱՄՆ ներգրավվածության աստիճանաչափի մասին: Երրորդ՝ արտգործնախարարների մակարդակով էր, ինչը ենթադրում է, որ նախապատրաստվում են առաջին դեմքերի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ, հստակ ուղերձ կա, որ ԱՄՆ պիտի շարունակի աջակցել եւ մասնակցել գործընթացին: Այս մասին պարզ տեքստով հայտարարեց պաշտոնական Վաշինգտոնը»։
Արցախի հարցով վաշինգտոնյան բանակցություններում հատկապես ի՞նչն առանձնացվեց և, արդյոք, իրատեսակա՞ն է Ստեփանակերտ-Բաքու միջազգային բանակցային  մեխանիզմի ստեղծումը, Գանտահարյանը նկատում է. «Մինսկի խմբի եռանախագահությունը շարունակում է գործել տարբեր ձևաչափերով։ Թե՛ Վաշինգտոնը, թե՛ ՌԴ-ն շարունակում են միջնորդել: Միջնորդում է նաեւ Բրյուսելը, որը որոշակի առումով փոխարինել է Փարիզին, չնայած նախագահ Մակրոնն աշխատում է վերադարձնել Փարիզը։ Սա նշանակում է, որ ԵԱՀԿ-ի շրջանակը ներգրավված է, չկա լուծարման որոշում: Իսկ դա նշանակում է նաև հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներ, ընդ որում, ինքնորոշման իրավունք։ Դեռևս չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս հարցի կարգավորման վերաբերյալ: Միջնորդական հակամարտությունն ընթանում է, իսկ դա ենթադրում է ստատուս քվոյի երկարաձգում: Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկումը նախ ենթադրում է Արցախի ժողովրդի ընտրած ղեկավարության ճանաչում, պաշտոնական Ստեփանակերտի ճանաչում, Արցախի հանրապետության ներկայացուցիչները ընտրվել են Արցախի ինքնորոշված ժողովրդի կողմից։ Այս փաստը, կարծում եմ, կարևոր նշանակություն ունի։ Այս ձևաչափի արծարծմանը զուգակցվում է միջազգային մեխանիզմների ներդրումը։ Իբրեւ ձևաչափ սա ենթադրում է միջնորդական առկայությամբ բանակցություններ։ Հրամայական է օրակարգը։ Դրա համար ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային իրավադրույթը հրամայական է»:
Ո՞րն է ամերիկյան և ռուսական բանակցային մոդելների տարբերությունը, Շ. Գանտահարյանը նշում է. «Ռուսական մոտեցումի առանձնահատկությունը կարգավիճակի խնդրի հետաձգումն է։ Սրանով էլ կբացատրվի ամբողջ հանգույցը։ Ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը կարևոր հանգուցակետ է։ Պարզ է, որ Մոսկվան առաջադրում է առաքելության պայմանագրի վերանորոգումը, իսկ հավաքական Արևմուտքը՝ հակառակը։ Ադրբեջանը, խախտելով նոյեմբերյան համաձայնությունները եւ շրջապատելով Արցախը, ըստ էության, խաղաթուղթ է տրամադրում Արեւմուտքին, որը կարող է ասել, որ ռուսական խաղաղապահությունը չի արդյունավորվում եւ անհրաժեշտ են այլ մեխանիզմներ»։
Առաջիկայում բրյուսելյան բանակցությունների ակնկալիքների վերաբերյալ, վերլուծաբանը կարծում է. «Բրյուսելը եւս մեկ հանգրվան է բանակցային գործընթացում ընդգծելու, որ Մոսկվան միայնակ չպիտի իրականացնի միջնորդությունն ու երաշխավորությունը։ Բրյուսելը համակարգված է Վաշինգտոնի կողմից։ Չեմ կարծում, որ որևէ բեկումնային պահ կլինի այնտեղ։ Կլինի լրացում վաշինգտոնյան հայտարարություններին, գուցե ընդգծում՝ միջազգային գործիքակազմի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ»։

Նյութի աղբյnուր՝ artsakhtert.am:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search