Մայրաքաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցի դահլիճում նախօրեին տեղի է ունեցել 2022 թվականին Հայաստանի Հանրապետության տարբեր առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկների պարգևատրման արարողություն:
Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանի ձեռամբ՝ խրախուսական դրամական պարգև է ստացել ընդհանուր առմամբ 68 մարզիկ և մարզիչ:
«Մեր մարզիկները մրցանակային տեղեր գրավելով միշտ բարձր են պահում Արցախի պատիվը: Ես համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր հաջորդ հաղթական քայլը կկատարի արդեն աշխարհի տարբեր մրցահարթակներում»,-ասել է Ն.Մկրտչյանը՝ շնորհավորելով մարզիկներին և նրանց մարզիչներին։