Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջնահերթորեն ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պատշաճ կատարումը Ադրբեջանի կողմից:
Դիմում եմ միջազգային հանրությանը երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան. Նախագահ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 23-ին, հանրությանն ուղղված հրատապ արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ իր ուղերձում՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև տարբեր գործիքակազմերի կիրառմամբ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան: