Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 29-ին, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել համերգային երեկո՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակին:

Ստեփանակերտում Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ:
Ներկաները նախ խնկարկել են  հայ ժողովրդի մղած բոլոր պատերազմներոմ անմահացած հայրենյաց պաշտպանների հիշատակը:
Այնուհետև «Մռակած» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել են ՀՀ և ԱՀ պետական օրհներգերը:
 Нет описания.
Փոխանցելով թեմակալ առաջնորդի օրհնության խոսքը, ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն անդրադարձել է արցախցիների մասնակցությանը մայիսյան հերոսամարտին:
 
«Մայիսյան հերոսամարտերի գլխավոր դերակատարներից մեկը, եթե ոչ հիմնականը, եղել է արցախցի, դաշնակցական Արամ Մանուկյանը: Արցախից մահապարտների գունդը Դանիել բեկ-Փիրումյանի գլխավորությամբ մասնակցել է այդ պայքարին, իսկ Մայր Աթոռի միաբան հոգևորականնրից կազմված մահապարտների գունդը ևս ղեկավարում էր ծննդով արցախցի Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը: Սա նշանակում է, որ Արցախն անմնացորդ նվիրված էր հայ ժողովրդի ազգային -ազատագրական պայքարին, որովհետև այլ կերպ լինել չէր կարող»,-ասել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
 
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար  Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծումը 20-րդ դարի հայոց պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկն է:
 
«Հայաստանի առաջին Հանրապետության կերտողը հայ ժողովուրդն է: Պատահական չէ, որ Գարեգին Նժդեհը, իրավացիորեն, մայիսի 28-ի հեղինակը համարում է ողջ հայությանը՝ իր գործողություններով, տառապանքներով, կամքով և ոգով: Ժողովրդի հետ միասին, իր քաղաքական մասնակցությամբ, անուրանալի դերակատարություն ունեցավ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»,-հավելել է Լ. Հովհաննիսյանը:
 Нет описания.
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը նշել է, որ  ինչպես հայ ժողովրդի մղած բոլոր պատերազմներում, այնպես էլ Սարդարապատի ճակատամարտում, իրենց ուրույն դերն են ունեցել նաև արցախցիները:
 
«Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել: Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան, թերևս, ոչ ոք չի վճարել: Մենք հանուն այդ  անկախության պայքարել ենք համախմբված՝ ի հեճուկս ճակատագրի հարվածների»,-ընդգծել  է Տ. Գասպարյանը:
 Нет описания.
Нет описания.
Համերգն ուղեկցվել է համերգային ծրագրով. ելույթ են ունեցել Ստեփանակերտի Սոսե մանկապարտեզի փոքրիկները, «Արցախի ձայներ» համույթը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները և այլք:
 
Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search