Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանը մկանների խաղ է ցուցադրում. ռազմական փորձագետ

Ադրբեջանական դիրքերից արձակվող կրակահերթերն ու նրանց ակտիվացումը կապված է վերջին օրերին առաջին հերթին հենց Ալիևի կողմից Քաշաթաղում արված հայտարարությունների և դրանից հետո Արցախի Հանրապետության արձագանքի հետ։

Ադրբեջանը մկանների խաղ է ցուցադրում. ռազմական փորձագետ

Ադրբեջանը մկանների խաղ է ցուցադրում. ռազմական փորձագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանական դիրքերից վերջին օրերին  ու  մասնավորապես մայիսի 30-ին շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ հրադադարի խախտումներին՝ ընդ որում   նաև  ականանետի  կիրառմամբ:
 
«Երբ արդեն հնչեց մեր արձագանքն ու  դիրքորոշումը, Ադրբեջանն, ըստ Ալիևի այն հայտարարության, որ «պատրաստ է ցանկացած տեսակի օպերացիաներ ծավալել այդ ուղղություններով»,  նկատի ունենալով Արցախի հատվածը, մկանների խաղ է ցուցադրում: Այսինքն փորձում է ցույց տալ, որ իրավիճակի տնօրինողն ինքն է և ցանկացած լուծում իր համար ընդունելի է՝ թե՛ ռազմական, թե դիվանագիտական»,-պարզաբանել է Վ. Հարությունյանը։
 
Անդրադառնալով այսօրվա դեպքի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ըստ որի` իբր  ԱՀ Պաշտպանության բանակն է եղել հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողը, ապա  ռազմական փորձագետն ընդգծում է, որ  առկա են կադրեր, որոնցում  ֆիքսված է  ադրբեջանական կողմից  ականանետեր կիրառելու ժամը։
 
«Իրենք տեսագրությունները և ինֆորմացիան տալիս են երեկոյան, ինչը,  բնականաբար, ժամային առումով չի համընկնում ընդհանուր իրավիճակի զարգացման դինամիկային։ Փաստացի հետին թվով փորձում են  կոծկել իրենց կողմից հրաձգությունը, որովհետև մեր և տեսագրության ժամով,  և հաղորդագրությունով երևում է, որ հրադադարի խախտումը կատարվում է հենց իրենց կողմից։  Իրենց կողմից հերքումը և հետագա անելիքների վերաբերյալ պաշտոնական տվյալներն  արդեն տարածվում են մեր արձագանքից հետո։ Բնականաբար դա փաստում է, որ խրոնոլոգիան իրենք պահում են և ժամանակ առ ժամանակ իրենց ապահովության համար ապատեղեկատվություն են  տալիս իրավիճակն իրենց իմաստով շտկելու առումով։ Բայց, եթե  այն, ինչ կատարվում է հիմա և հնարավոր զարգացումները համարժեք պատասխան չստանան, առանձնապես ռուս խաղաղապահների կողմից, որոնց պատասխանատվության գոտում է հիմնականում դա կատարվում, բնականաբար, փորձելու են ավելի լկտիաբար այն շարունակել իրենց առավել ուժն ու  վճռականությունն ընդգծված ցուցադրելու համար»,-համոզմունք է հայտնել ռազմական փորձագետը։
 
Հարցին՝ սպասել առաջիկայում նոր սադրանքների, թե ոչ՝ Վլադիմիր Հարությունյանը դրանք հավանական է համարել:
 
 «Տարբեր ուղղություններով շատ հավանական է լինեն նոր սադրանքներ՝ այս կամ այն ծավալներով։ Ականանետի կիրառումով, կարծում եմ, չեն սահմանափակվի: Արդեն կիրառվում է ծանր զինատեսակ, իսկ  միջին և ավելի մեծ տրամաչափի զինատեսակների կիրառման որոշումները, բնականաբար, շարքային մակարդակում չեն կայացնում։ Սա միակենտրոն ղեկավարվում է և տեղավորվում ընդհանուր համակարգի և համատեքստի ու  որպես ռազմական ապահովագրություն արված հայտարարությունների տրամաբանության  մեջ»,- եզրափակել է փորձագետը։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search