Artsakhpress

Տնտեսական

Չնայած անասելի դժվարություններին՝ հաջողվել է գարնանացանն իրականացնել նախատեսվող հիմնական ծավալներով. գյուղնախարար

Գարնանացանն այս տարի իրականացվել է անասելի դժվար պայմաններում, այնուամենայնիվ, թեկուզ ագրոժամկետների որոշ խախտումներով, հաջողվել է իրականացնել նախատեսվող հիմնական ծավալները:

Չնայած անասելի դժվարություններին՝ հաջողվել է գարնանացանն իրականացնել նախատեսվող հիմնական ծավալներով. գյուղնախարար

Չնայած անասելի դժվարություններին՝ հաջողվել է գարնանացանն իրականացնել նախատեսվող հիմնական ծավալներով. գյուղնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:

«Առաջնահերթությունները պայմանավորված են եղել շրջափակման իրողություններով, որի ընթացքում պարզ է դարձել ամենապահանջված գյուղատնտեսական մթերքների ցանկը՝ կարտոֆիլ, գազար, բազուկ, կաղամբ, լոլիկ, վարունգ, սմբուկ, պղպեղ, սոխ և մի շարք այլ մշակաբույսեր: Դրանց մշակությունը խրախուսվել է աջակցության համապատասխան ծրագրով՝ կազմելով 500-200 հազ. դրամ հեկտարի դիմաց»,- ասել է նախարարը:

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման դժվարությունները կապված էին շրջափակման հետ՝ մասնավորապես սերմերի, պարարտանյութերի, բույսերի բուժման միջոցների, ջերմոցների շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի, ինչպես նաև անասնակերերի, վառելիքի մասնակի կամ ուշացումներով մատակարարումների, ինչը բացասական ազդեցություն է թողել գյուղոլորտի բոլոր ճյուղերի վրա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search