Artsakhpress

Հասարակական

Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ վերամեկնարկած զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագրով այսօր՝ հունիսի 3-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից առաջին զբոսաշրջային երթն է կազմակերպվել երեք տարբեր ուղղություններով:

Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը

Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը տեղեկացրել է, որ զբոսաշրջային  երթուղիներում ընդգրկված  են՝ Ստեփանակերտ-Նիկոլ Դումանի տուն թանգարան-Հակոբավանք-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Բովուրխանի վանք-Ամարասի վանք-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Պատարա՝ քայլարշավ դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի-Աստղաշեն գյուղ, ուղղությունները։ 
Մեր զրուցակցի  խոսքով՝ ցանկացողների թիվը գերակշռում էր վաճառքի համար նախատեսված տոմսերի քանակից:
Վերամեկնարկած  զբոսաշրջային տուրերի ծրագրի համաձայն  մինչև  սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածը՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օր, Ստեփանակերտի զբոսաշրջային կենտրոնից(Վերածննդի հրապարակից) երեք տարբեր ուղղություններով մեկնելու են զբոսաշրջային ավտոբուսներ՝ զբոսավարի ուղեկցությամբ։ 

Տոմսի արժեքը կազմում 500 դրամ, որում ներառվում է ուղևորափոխադրումը և զբոսավարի ծառայությունը։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վերածննդի հրապարակում գտնվող զբոսաշրջային կենտրոնից:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search