Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը

Մեկնարկել է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման առաջին փուլը /Միջոցառման շրջանակներում 40 000 դրամի չափով միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող անձանց, բացառությամբ աշխատողների և զինծառայողների/։

Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը

Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
 
«Ս.թ. հունիսի 2-ից սկսվել են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և /կամ/ բնակտարածք կորցրած այն անձանց վճարումները, որոնց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով տրամադրվող դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ Արցախբանկի միջոցով։ Այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են Արցախբանկի քարտապան, սակայն 8-րդ միջոցառման շրջանակներում տրամադրվող գումարը չի փոխանցվել Արցախբանկում բացված հաշվի համարին, կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ նույն բանկի մասնաճյուղեր՝ իրենց աջակցությունը ստանալու նպատակով։
 
Հունիսի 6-ից Արցախփոստի միջոցով (կանխիկ եղանակով) կիրականացվի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և /կամ/ բնակտարածք կորցրած՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող և չաշխատող այն անձանց աջակցության տրամադրումը, որոնք բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով տրամադրվող դրամական աջակցության գումարները ստանում են Արցախփոստի կամ այլ բանկերի միջոցով։
 
Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման շահառու հանդիսացող քաղաքացիների մյուս խմբերի աջակցության տրամադրման և առցանց դիմումների ընդունման վերաբերյալ տեղեկատվություն կհաղորդենք առաջիկայում», - նշվում է գերատեսչության ֆեյսբուքյան հրապարակման մեջ:
 
Հիշեցում․ Փոխանցված գումարները մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը չստանալու պարագայում, դրանք կվերադարձվեն պետական բյուջե։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search