Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող «Արցախի բալիկներ» համույթը նախապատրաստվում է տարեվերջյան հաշվետու համերգին:
«Արցախի բալիկներ» համույթը կշարունակի գործունեությունը
«Համույթի երեխաների մեծ մասն ուսման, տարիքի հետ կապված և այլ խնդիրների պատճառով չեն դադարեցրել են անդամակցությունը: Համալրելու նպատակով հավաքագրել ենք Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պարի և երգեցողության խմբակ հաճախող կրտսեր դասարաններից մոտ 12 հոգի և արդեն երկու ամիս է մեր համերգային ծրագրերով սովորեցնում ու նախապատրաստում ենք»,-տեղեկացրել է մեր զրուցակիցը: