Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
Բայրամովն ու Հոգանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է АПА-ն, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերի շուրջ: Նշվում է, որ Ադրբեջանը հայտնել է վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անցկացված բանակցությունների եւ բաց մնացած օրակարգային հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ իր դիրքրոշումը։