Artsakhpress

Քաղաքական

Խնդրում, հորդորում, ինչ-որ տեղ պահանջում եմ գործել առավելապես խնայողաբար. Պետնախարարը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը քիչ առաջ ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերի միջոցով հանդես է եկել ուղերձով և հայտարարությամբ:

Խնդրում, հորդորում, ինչ-որ տեղ պահանջում եմ գործել առավելապես խնայողաբար. Պետնախարարը հանդես է եկել հայտարարությամբ

Խնդրում, հորդորում, ինչ-որ տեղ պահանջում եմ գործել առավելապես խնայողաբար. Պետնախարարը հանդես է եկել հայտարարությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անդրադառնալով հունիսի 15-ին Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ պաշտոնական Բաքվի կողմից ամբողջությամբ շրջափակմանը՝ պետնախարարը նշել է, որ երեկվանից ամբողջությամբ դադարեցված են ինչպես ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով հումանիտար բեռների փոխադրումը, այնպես էլ բուժառուներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմի Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը: 

Այս հանգամանքը հաշվի առնելով, ըստ Ներսիսյանի, պետական ապարատն ամբողջությամբ անցել է խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող կազմակերպություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ: 

«Նկատի ունենալով, որ իրավիճակը կտրուկ փոփոխվել է, գործող մոտեցումներում կատարել ենք նկատելի փոփոխություններ:

Մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին խնդրում եմ վառելիքի և նմանատիպ այլ հարցերի դեպքում դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը:

Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները կապահովվեն անհրաժեշտ պարագաներով բնակչության սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար: 

Առողջապահության նախարարությանը կապահովենք անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով:

Առավելագույն չափով փորձելու ենք աջակցել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, որպեսզի պահպանենք դրանց անընդհատությունը: Այդ գործընթացն իրականացվելու է գյուղնախարարի անմիջական ղեկավարմամբ ու համակարգմամբ: 

Կշարունակեն գործել հասարակական տրանսպորտն ու կկազմակերպվեն միջշրջանային երթուղիները»,- ասել է պետական նախարարը: 

Գուրգեն Ներսիսյանն իր խոսքում դիմել է նաև հանրությանը՝ նշելով, որ խնդրում, հորդորում, ինչ-որ տեղ պահանջում է գործել առավելապես խնայողաբար: 

«Այս պահին դադարեցված է ֆիզիկական անձանց վառելիքի տրամադրման գործընթացը, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ: Անընդհատ չկուտակվել լցակայաններում և նման հարցերով դիմել ՏԻՄ մարմիններին՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:  

Նրանք, ովքեր ստացել էին վառելիք գնելու համար սահմանված կտրոն, առայժմ չեն կարող օգտվել դրանից: Իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն ԱՀ Կառավարության Վերահսկողական ծառայությանը՝ թույլտվություն ստանալու համար: 

Ավելորդ կամ անհիմն միջնորդություններով խնդրում եմ չծանրաբեռնել պետական մարմիններին: 

Տնտեսվարող սուբյեկտներին խնդրում եմ պատասխանատվությամբ վերաբերվել խանութներում մնացորդ ապրանքների իրացումն իրականացնելիս, և այն կազմակերպել ունեցած հնարավորությունների գնահատման ու հավասարաչափ բաշխման սկզբունքով: 

Այս ամենը չեմ ներկայացնում խուճապի մատնվելու համար, հատկապես վերջին շրջանում մենք համբերատար պատրաստվել ենք այսպիսի իրավիճակների: Մեր գյուղացիական տնտեսություններն ունակ են որոշակիորեն մեղմելու ստեղծված խնդիրները և ապահովելու ինքանաբավության թեկուզ նվազ հնարավորություն, բայց բոլոր դեպքերում պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված և զգոն»,- նշել է պետնախարարը՝ եզրափակելով, որ իրավիճակի հետագա զարգացումների ու փոփոխությունների մասին կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search