Artsakhpress

Հասարակական

Թշնամին պարբերաբար խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը. Կիչանի համայնքապետ

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքից, ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հրաձգային զենքերից օրերս անկանոն կրակահերթեր էին արձակվել, որի հետեւանքով բնակելի տներ են վնասվել:

Թշնամին պարբերաբար խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը. Կիչանի համայնքապետ

Թշնամին պարբերաբար խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը. Կիչանի համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի հերթական սադրանքից հետո  բնակիչների տրամադրություններին հաղորդակից լինելու նպատակով այսօր՝ հունիսի 29-ին, «Արցախպրես»-ի թղթակիցն այցելել է Մարտակերտի շրջանի` հարևանությամբ գտնվող Ճանկաթաղ, Կիչան, և Նոր Ղազանչի համայնքներ:
 
500«Հունիսի 27-ին՝ երեկոյան ժամը մոտավորապես 21:00-ի դրությամբ, կրակոցների ձայներ են  լսվել: Թշնամու դիրքերից գյուղի ուղղությամբ կրակում էին հրետանային զինատեսակներից: Բնակիչների շրջանում, իհարկե, տագնապ ու վախ կար, բայց խուճապի չենք մատնվել: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մատաղ կյանքերը մեր հողի համար են դրվել զոհասեղանին»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է Կիչան համայքնի ղեկավար Արտո Հակոբյանը և ավելացրել, որ գյուղում շարունակում են ապրել ու արարել`  խաղաղության հաստատման մասին հույսը չկորցնելով:
 
Համայնքապետի խոսքով՝ գյուղի` մշակման ենթակա հողատարածքները բավականին մոտ են թշնամու մարտական դիրքերին, ինչի պատճառով 2022 թվականին աշնանացան մշակաբույսերի շատ փոքր ծավալի ցանքս են  կատարել, այն էլ`  միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ:
 
«Պատրաստվում ենք խոտհարքին, որից հետո նախատեսում ենք մեկնարկել  գարնանացանի աշխատանքները: Բայց համոզված չենք, որ կստացվի, քանի որ թշնամին շատ է խանգարում գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կատարմանը: Հողատարածք ունենք, որը ևս չենք կարողացել մշակել, տեղում առաջացած խոտն էլ ուզում ենք կենդանիների համար որպես կեր բերել, բայց դա ևս չի ստացվում: Մենք լավ ենք հասկանում, որ նրանց նպատակն է ամեն ինչ անել, որպեզի թողնենք ու հեռանանք այստեղից, բայց մենք չենք պատրաստվում թշնամուն ուրախացնել: Անձամբ զրուցել եմ համայնքի բոլոր բնակիչների հետ, բոլորն էլ հաստատակամ են իրենց տներում ապրելու»,- նշել է համայնքապետը:
 Нет описания.
Ա. Հակոբյանն իրազեկել է, որ գյուղացիները տնամերձ հողատարածքներում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել: Որոշ մշակաբույսերի քաղն արդեն սկսել են: Առատ տեղումների պատճառով այս տարի գյուղում նաև մրգի պակաս է զգացվում:
 
Գյուղի բնակչուհի Ռուզաննա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել է, որ պատրաստ են դիմակայել ցանկացած փորձության, միայն թե ի վերջո խաղաղություն լինի  Արցախում։
 
Нет описания.«Թշնամու դիրքին մոտ գտնվող մեր հողամասը մնացել է անմշակ։ Բազմիցս խոչընդոտել են ցանքսի կատարմանը։ Շատ են կրակում թե՛ դեպի օդ, թե՛ գյուղի և թե՛ հատկապես դաշտում աշխատողների ուղղությամբ։ Բայց այլընտրանք չունենք, շարունակում ենք մեր բանջարանոցներում աշխատել,  որպեսզի կարողանանք շրջափակման հարուցած պարենամթերքի խնդիրը ինչ-որ չափով  հաղթահարել»,- պատմել է տիկին Ռուզաննան։

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search