Artsakhpress

Հարցազրույց

Ադրբեջանը հիմա ուղիղ պայքար է տանում Արցախի ինքնորոշման արդյունքների դեմ․ Պետնախարար

‎Արցախի ինքնորոշման իրավունը վարղուց արդեն իրացվել է եւ մենք ապրում ենք Արցախի ինքորոշման իրավունքի իրացման արդյունքների հետ:

Ադրբեջանը հիմա ուղիղ պայքար է տանում Արցախի ինքնորոշման արդյունքների դեմ․ Պետնախարար

Ադրբեջանը հիմա ուղիղ պայքար է տանում Արցախի ինքնորոշման արդյունքների դեմ․ Պետնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Alpha News-ի ուղիղ եթերի բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանն այսօր ուղիղ պայքար է տանում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման արդյուների դեմ։
Ներսիսյանի խոսքով, որքան էլ միջազգային տարբեր դերակատարներ խոսեն ինքնորոշման իրավունքի՝ հետագայում իրացման կամ դրանից հրաժարման մասին, մենք հասկանում ենք, որ երբ Ադրբեջանը խոսում է Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդման անհրաժեշտության, Արցախի պաշտպանական ուժերի չեզոքացման մասին, դրանք հենց այն ինտիտուտներն ու կառույցներ են, որոնք ծնվել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում։
«‎Դրանք իննորոշման իրավունքի արտացոլման արդյունքներն են, հետեւաբար, պետք է լիարժեք հասկանալ, որ այն, ինչ ունենք, պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու ուղղությամբ»։
Ըստ պետնախարարի՝ իրավիճակային տարբեր խնդիրներ կարող են առաջանալ, որոնք պետք ձգտել լուծել համբերատար եւ համերաշխորեն՝ ցուցաբերելով առավելագույն խելամտություն ու ճկունություն, մշտակես գիտակցելով գործողություններից բխող վտանգները։
Գուրգեն Ներսիսյանը ընդգծեց՝ որպես ելակետ պետք է ունենալ այն հիմքը, որը Արցախի ժողովուրդը տասնամյակներ առաջ է դրել եւ որի հիամն վրա ձեւավորվել է Արցախի պետականությունը։
«‎Չլիներ ինքնորշման իրավունքի արդյունքը, չէինք ունենա այն , ինչ տասնամյակենրով կառուցել ենք եւ Ադրեբջանը գիտակցաբար է դրա դեմ պայքարում»,-շեշտեց պետնախարարը։
Գուրգեն Ներսիսյանն այս պնդումներն արեց, ի պատասխան հարցի, թե ո՞րն է Արցախի ակնկալիքը Հայաստանից, եթե 30 տարվա մեջ առաջի անգամ Արցախը մնացել է առանց Հայաստանի ուղիղ աջակցության, հատկապես, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո։
Արցախի պետնախարարն ասաց, որ ոչ թե ակնկալիք ունի անձանցից, իշխանություններից, Սփյուռքից կամ միջազգային դերակատարներից, այլ որոշակի քայլերի հաջորդականություն է պատկերացնում, որտեղ առաջինը իրավիճակի հստակ վերհանումն ու գնահատականը պետք է լինի։ Ըստ այդմ էլ, պետք է որոշվի քայլերի հաջորդականությունը, որոնք պետք է իրականացվեն Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կողմից՝ իշխանությունների եւ քաղաքացիների, ինչպես նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search