Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի ու «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեն որոշում է կայացրել հերթական «Հայակն» անցկացնել 2016 թվականի գարնանը։
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեից, «Հայակ-2016»-ն ամփոփելու է 2014-2015 թվականներին Հայաստանում և արտերկրում արտադրված ֆիլմերն ու գնահատելու է ոլորտի զարգացումներն ու ձեռքբերումները։
Որոշումը պայմանվորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գերհագեցած ու բազմաբնույթ ծրագրերի անցկացումով։
Բացի այդ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պետական աջակցությամբ նկարահանվել և շարունակվում են նկարահանվել մեկ տասնյակից ավելի ֆիլմեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Հաշվի առնելով այս հանգամանք՝ կազմկոմիտեն որոշում է կայացրել հաջորդ տարվա մրցանակբաշխության անվանակարգերի ցանկում ավելացնել առանձին անվանակարգ՝ հատուկ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի համար։