Այսօր՝ հուլիսի 20-ին, Ստեփանակերտի համար 7 դպրոցի մարզադահլիճում անց է կացվել Արցախի ծանրամարտի առաջնություն։
Ստեփանակերտում կայացել է ծանրամարտի Արցախի առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանն ասել է, որ առաջնությանը մասնակցել են Ստեփանակերտի և Մարտունու շրջանի թիմերի 20 մարզիկներ։
Ծանրամարտուհի, 76 կգ քաշային կարգում 2022 թվականին ՀՀ չեմպիոնի տիտղոսը նվաճած Էլինա Նազարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մեծ սիրով է մասնակցում առաջնությանը՝ հերթական անգամ փորձելու իր ուժերը։
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով։