Artsakhpress

Քաղաքական

Հումանիտար աղետ ստեղծողը չի կարող հումանիտար աջակցություն ցուցաբերելու լիազորություն ստանալ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատշաճ չի աշխատում` այն առումով, որ չի պահպանում իր առջեւ դրված ոչ հրապարակային գործելու սկզբունքը։

Հումանիտար աղետ ստեղծողը չի կարող հումանիտար աջակցություն ցուցաբերելու լիազորություն ստանալ

Հումանիտար աղետ ստեղծողը չի կարող  հումանիտար աջակցություն ցուցաբերելու լիազորություն ստանալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տված հարցազրույզի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Սա իրենց համար կարևորագույն սկզբունք է, և շատ հաճախ, երբ մենք էլ ներկայացնում ենք մեր դժգոհությունները, մտահոգությունները կատարած աշխատանքի վերաբերյալ, միշտ մատնանշում են սա։ Նույն Կարմիր խաչը և ոչ միայն Կարմիր խաչը, այլ նաև՝ մարդասիրական և իրավապաշտպան գործառույթներ իրականացնող կազմակերպություններն ունեն նման պրակտիկա, երբ աղետալի իրավիճակում կարմիր կոճակ են սեղմում: Մեր կառույցի ակնկալիքը նույն Կարմիր խաչից հենց սա է, և կարծում եմ, որ ոչ միայն մեր, այլև՝ Արցախի 120 հազար ժողովրդի ակնկալիքը։ Իհարկե, շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որն իրականացնում է կառույցը, բայց, միևնույն ժամանակ, պահանջում ենք և շարունակելու ենք պահանջել, որ Կարմիր խաչը` որպես Արցախում ներկայացված միակ միջազգային կազմակերպություն, ինչ-որ առումով տեր կանգնի իր կողմից մշակված այդ ոչ հրապարակայնության սկզբունքին, իր զեկույցներում, ինչու չէ նաև հրապարակային հայտարարություններով ահազանգի աշխարհին, որ Արցախի ժողովուրդը կանգնած է սովի, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի և սպառնալիքի ներքո»,-նշել է Գ. Ստեփանյանը։

ԱՀ ՄԻՊ-ը անդրադարձել է նաև միջազգային տարբեր կառույցներից հնչող կիսաառաջարկներին, այդ թվում` հումանիտար հետևանքները մեղմելու նպատակով Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելը նաև, և նշել է, որ Թվիթթեր սոցիալական հարթակում ինչ-որ չափով արձագանքել է Տոյվո Կլարի հայտարարությանը՝ հատուկ նշելով, որ այդ հայտարարությունը առնվազն ազնիվ չէ, որովհետև վստահ է, որ իրենց մոտ էլ կա գիտակցում, որ Արցախի ժողովուրդը չի ընդունելու որևէ «հումանիտար» աջակցություն, որը գալիս է Ադրբեջանից։

«Եվ չկա ազնվություն առնվազն այն առումով, որ հումանիտար աղետ ստեղծողին չեն տալիս լիազորություն հումանիտար բեռ տեղափոխելու կամ հումանիտար աջակցություն ցուցաբերելու։ Ես այդ հայտարարությունը, որ հնչել է Շառլ Միշելի միջնորդությամբ ընթացած բանակցություններից հետո, համարում եմ ուղղակի թղթի վրա խզբզանք կամ հայտարարություն, որն անհիմն է և որևէ ձևով իրականությունը չի արտահայտում: Կարող եմ ևս մեկ անգամ ասել, որ վստահ եմ, որ այդ հայտարարությունը հնչեցնողն անգամ ինքը շատ լավ հասկանում է, որ Արցախի ժողովուրդը չի ընդունելու, այսպես կոչված, հումանիտար աջակցությունը։ Իսկ երկրորդ` զուտ մասնագիտական մակարդակին վերաբերող հարցն այն է, որ հումանիտար օգնությունը չի կարող քաղաքականացված լինել, կամ կողմնակալ, կախված սրա կամ նրա հայեցողությունից»,-մանրամասնել է Գ. Ստեփանյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ միջազգային տարբեր դերակատարների վրա պետք է ճնշում գործադրել, որպեսզի կատարեն գործնական քայլեր։

«Այս առումով մենք ունենք անելիք՝ Արցախում մեր մշտական միասնական ձայնը բարձրացնելու։ Հիմա շատերը կարող են ասել՝ հանրահավաք է կազմակերպվում, մենք էլ նույն բաներն ենք ասում։ Այո, մենք պետք է նույն բաները պետք եղած ժամանակ հարյուր, հազար, միլիոն անգամ ասենք, որ Ադրբեջանը չկարողանա ներկայացնել, որ Լեռնային Ղարաբաղում ինչ-որ «սեպարատիստական խունտա» է, որը կասկածի տակ է դնում ամբողջ բնակչության կյանքը և առողջությունը և այլն։ Այսինքն՝ պետք է նաև միջազգային կառույցներին հասանելի դառնա, որ մենք բարձրացնում ենք մեր միասնական ձայնը, այդ ձայնը դուրս է գալիս մեկ բերանից և բոլորը նույն բանն են ուզում ու պահանջում։ Սա է մեր անելիքը։ Միջազգային տարբեր ատյանների հետ աշխատող անգամ ազգությամբ ոչ հայ մեր բարեկամներին մենք անմիջականորեն փոխանցում ենք մեր փաստաթղթերը, պահանջները, իրավունքները ապացուցող նյութերը՝ խնդրելով, որ շարունակեն մեր փոխարեն արտաքին տարբեր ատյաններում լինել մեր ձայնը: Սփյուռքի մեր հայրենակիցներին ևս մենք անընդհատ դիմում ենք խնդրանքով, որ ճնշում գործադրեն սեփական Կառավարությունների վրա։ Մենք տեսանք, որ հայտարարություններ եղան Կանադայում, Բելգիայում, Ֆրանսիայում, աշխարհի տարբեր այլ կետերում։ Մեր հայրենակիցները աշխարհի տարբեր կետերում պետք է այնպիսի հանրահավաքներ անեն, ինչպիսիք Հարաստանում և Արցախում են կազմակերպվում` պահանջելու, որ սեփական Կառավարությունները, միջազգային հյուրընկալ պետությունները` որպես միջազգային հանրության մասնիկներ, հստակ դիրքորոշում արտահայտեն և գնան գործնական քայլերի։ Եվ քանի որ մենք Արցախում չունենք դիվանագիտական ներկայացուցչություններ, Հայաստանում մեր հայրենակիցների հիմնական խնդիրն է որքան հնարավոր է, բարձրաձայնել առկա օրհասական իրավիճակի մասին թե՛ միջազգային կազմակերպությունների, թե' ինչու չէ նաև՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջ»,-եզրափակել է ԱՀ ՄԻՊ-ը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search