Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության անդամ երեք նախարարները՝ Տիմուր Սուլեյմենովը, Վլադիմիր Գոշինը և Անդրեյ Սլեպնյովը:
ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարները կայցելեն Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
ԵՏՄ նախարարները կառավարության ներկայացուցիչների ու բիզնես համայնքի հետ կքննարկեն մի շարք հարցեր, որոնք կվերաբերեն նոր մշակվող մաքսային օրենսգրքին, հարկային խնդիրներին: Նաև մեր հանրությանը կներկայացվի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ կնքվելիք ազատ առևտրի համաձայնագիրը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաչե Գաբրիելյանին և պատասխանատու բոլոր նախարարություններին հանձնարարեց համակարգել այդ հանդիպումները: