Artsakhpress

Քաղաքական

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Բորելին կոչ է արել վերացնել Արցախի շրջափակումը եւ պաշտպանել մարդու իրավունքները

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը ԵՄ-ին Արցախի շրջափակումը վերացնելու եւ մարդու իրավունքները գործնական միջոցներով պաշտպանելու կոչ են արել։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Բորելին կոչ է արել վերացնել Արցախի շրջափակումը եւ պաշտպանել մարդու իրավունքները

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Բորելին կոչ է արել վերացնել Արցախի շրջափակումը եւ պաշտպանել մարդու իրավունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը համատեղ բաց նամակ են հղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ խորը մտահգություն հայտնելով Արցախում ադրբեջանական շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ, ընդգծելով միջազգային պատասխանատվության անհրաժեշտությունը՝ ստիպելու Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները ու Լաչինի միջանցքը բացելու միջոցով դադարեցնել Արցախի շրջափակումը։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայի եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սքով Սորենսենի կողմից ստորագրված գրությամբ նաեւ մանրամասն ներկայացվում է Արցախի ադրբեջանական շրջափակման արդյունքում տեղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչը դրսեւորվում է սննդի, դեղորայքի, էլեկտրականության եւ վառելիքի մատակարարումների դադարեցմամբ՝ վատթար ազդեցություն ունենալով 120․000 մարդու, այդ թվում երեխաների կյանքի եւ կենսապայմանների վրա։ Էկումենիկ կազմակերպությունների գլխավոր քարտուղարները նաեւ հատուկ անդրադարձել են շրջափակման արդյունքում մարդու հիմնարար իրավունքների շարունակապես ահագնացող խախտումներին։
Նրանք Ադրբեջանին եւ խնդրում ներգրավված միջազգային դերակատարներին կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների անարգել անցումը, Արցախի ժողովրդի կարիքների բավարարմանն ուղղված մարդասիրական օժանդակության ապահովումը։ Գրության հեղինակները Եվրոպական միությանն ու ողջ միջազգային հանրությանը կոչ են արել գործուն միջոցներով վերացնել  Արցախի շրջափակումը եւ պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Էկումենիկ գործիչները հույս եւ համոզմունք են հայտնել, որ  կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն բանակցություններում շահագրգիռ բոլոր կողմերի անկեղծ հանձնառության առկայությամբ, որոնք լրջորեն են վերաբերվում մարդու բոլոր իրավունքներին եւ հիմնարար ազատություններին՝ հիմնված փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղարների՝ Ժոզեպ Բորելին ուղղված բաց նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետեւյալ հղմամբ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search