Լոս Անջելեսի շրջանում հայերի խաղաղ ակցիաները շարունակվում են։ Նրանք այս անգամ փողոց են փակել և շարժվել դեպի կոնգրեսական Ադամ Շիֆի բնակության վայրը։
Լոս Անջելեսի հայերը փողոց են փակել՝ ի աջակցություն Արցախի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ բացել Լաչինի միջանքը։ Նրանց խոսքով՝ իրենց ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհը չի բացվել։
Նրանք հայրենակիցներին կոչ արեցին միանալ իրենց և միասին իրենց ձայնը հասցնել պատկան մարմիններին։
«Երգիչներ, հայտնի մարդիկ, դուք միջազգային ճանաչում չունեք, որ մի հատ լայվ անեք ու ձեզանով մարդիկ հավաքվեն։ Դուք պարտական եք հայ համայնքին, պետք է դուք էլ միանաք մեզ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով Լոս Անջելեսում ապրող երգիչ-երգչուհիներին։