Artsakhpress

Քաղաքական

Ժողովրդավարական Բելգիան չպետք է շանտաժի ենթարկվի Ադրբեջանի նավթային բռնապետության կողմից. Բելգիայի Հայ Դատի Հանձնախմբի նամակը վարչապետ Դը Քրույին

Հայ Դատի Բելգիայի Հանձնախումբը նամակ է ուղարկել վարչապետ Ալեքսանդր Դը Քրույին։

Ժողովրդավարական Բելգիան չպետք է շանտաժի ենթարկվի Ադրբեջանի նավթային բռնապետության կողմից. Բելգիայի Հայ Դատի Հանձնախմբի նամակը վարչապետ Դը Քրույին

Ժողովրդավարական Բելգիան չպետք է շանտաժի ենթարկվի Ադրբեջանի նավթային բռնապետության կողմից. Բելգիայի Հայ Դատի Հանձնախմբի նամակը վարչապետ Դը Քրույին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետին հասցեագրված նամակում հանձնախումբը բարձր է գնահատել արտգործնախարար Հաջա Լահբիբի դիրքորոշումը եւ Բելգիայի խորհրդարանների ընդունած բանաձեւերին հավատարիմ մնալը։
«Ափսոսանքով տեղեկացանք, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրաժարվել է հանդիպել նախարար Լահբիբի հետ,  վերջինի Երեւանում արված հայտարարությունների պատճառով՝ դրանք համարելով հայամետ։ Մինչդեռ նախարարը միայն կրկնել է Եվրամիության դիրքորոշումը եւ վերահաստատել Բելգիայի դաշնային եւ ֆլամանդական խորհրդարանների որոշումը՝ Ադրբեջանից պահանջել երաշխավորել Լաչինի միջանցքով երթևեկությունն ու դրա անվտանգությունը», - գրված է նամակում։
Հանձնախումբն անընդունելի է որակել Լահբիբի հանդեպ Բաքվի կեցվածքը եւ հիշեցրել բոլոր այն բանաձեւերը, որոնք ընդունվել են վերջին ամիսներին։  2023 թվականի հունվարի 31-ին Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանին Արցախի շրջափակման համար և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Բացի այդ, 2023 թվականի հունիսի 13-ին Ֆլամանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով անհապաղ բացել Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքը և ադրբեջանական ուժերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Իսկ Եվրախորհրդարանը 2023 թվականի հունվարի 19-ին բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին՝ կոչ անելով Ադրբեջանին հարգել և կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը, ապահովել ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը:
Որպես բելգիական եւ եվրոպական կազմակերպություն, Հայ Դատի Բելգիայի հանձնախումբը նամակի վերջում հույս է հայտնել, որ եվրոպական եւ դեմոկրատ երկիր Բելգիան չի ենթարկվի Ադրբեջանի նավթային դիկտատուրային։ Հանձնախումբն ակնկալում է, որ Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքի այս դրսեւորումն անպատասխան չի մնա եւ Բելգիայի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ ցույց տալու իր անհամաձայնությունը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search