Artsakhpress

Տնտեսական

ԱՎԾ֊ն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները

2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Արցախի Հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 13.9մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել ` 16.1մլրդ դրամի պատրաստի արտադրանք։

ԱՎԾ֊ն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները

ԱՎԾ֊ն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփվելով 2023 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։

«2022թ. հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 22.8 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 1.3տոկոս, մշակող արդյունաբերությունում` 55.7տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 63.2տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 96.8 տոկոս»,-իրազեկել է Մ. Մինասյանը։

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում գրանցված  ցուցանիշներից՝ նա նշել է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2023թվականի հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է 9.7մլրդ դրամ, որը, 2022թվականի հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել  է 40.2տոկոսով: 

«2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, հանրաապետությունում նվազել է  խոշոր եղջերավոր անասունների  գլխաքանակը` 15.8 տոկոսով, այդ թվում` կովերինը` 17.3 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 22.4տոկոսով, թռչուններինը՝ 36.9տոկոսով։ Խոզերի գլխաքանակն աճել է 39.2տոկոսով»,-ընդհանրացրել է ԱՎԾ նախագահը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search