Արցախում ողբերգական պայթյունի զոհերի նախնական թիվը հայտնի է
Արցախում սեպտեմնբերյան ռազմական գործողությունների, զոհերի դուրսբերման, վիրավոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց տարհանման, բռնի տեղահանության ֆոնին՝ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած չարաբաստիկ պայթյունն իսկական դժողք դարձրեց արցախցիների կյանքը։
Արցախում ողբերգական պայթյունի զոհերի նախնական թիվը հայտնի է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատերազմի զոհերին գումարվեցին ևս հարյուրավորները, այրվածքներով ու մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հարյուրավորները տեղափոխվեցին բուժհաստատություններ, նույքան մարդկանց ճակատագիր դեռևս հայտնի չէ։
Անհետ կորած համարվող քաղաքացիների, զոհերի ու վիրավորների մասովMediaHub-ը զրուցել է Արցախի քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։ Ըստ քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։
Մեզ փոխանցեցին. բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անհետ կորած համարվող հարազատներ և նրանց մասին որևէ լուր չունեն և դիակների նույնականացման համար դեռևս ԴՆԹ թեստ չեն հանձնել, կարող են մոտենալ Մխիթար Հերացի 5 հասցեով՝ դատաբժշկական և գիտագործական կենտրոն։
Ի դեպ, տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներ է տեղափոխել Ակնա (Աղդամ) կամ Շուշի, իրականությանը չի համապատասխանում։
Ըստ ականատեսների՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող, ՊՆ-ին պատկանող վառելիքի պահեստի տարածքում 500-ից ավելի մարդ է եղել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նախնական վարկածով պայթյունը և դրան հետևած հրդեհը անվտանգության կանոնների չպահպանման հետևանք է։