Մենք դեմ ենք «Զանգեզուրի միջանցքին»:
Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին». Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Alphanews.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ընգծել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Մենք դեմ ենք դրան։ Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն ու գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», - նշել է Բազրփաշը։
Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել։
«Այն ենթակռուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը», - հավելել է իրանցի նախարարը։