Ադրբեջանի ՄԻՊ-ը ասել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել ընտանիքների հետ:
Ադրբեջանի ՄԻՊ-ը ասել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել ընտանիքների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Tert.am-ն:
«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, հանդիպումներ են եղել նաև «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ, նրանց իրավունքները ապահովված են» (չակերտները՝ Թերթ.ամ)։ Մենք զգայուն ենք յուրաքանչյուր կալանավորի նկատմամբ, նրանց հնարավորություն է տրվում կապ հաստատելլ իրենց ընտանիքների հետ, նրանց տրամադրվում է թարգմանիչ»,- նշել է Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան։