Իրանը կատարել է միջուկային ծրագրի վերահսկողության հարցով համաձայնեցված բոլոր քայլերը, հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիյա Ամանոն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱԷՄԳ. Իրանը կատարել է միջուկային ծրագրի վերահսկողության հարցով համաձայնեցված բոլոր քայլերը
Իրանը կատարել է միջուկային ծրագրի վերահսկողության հարցով համաձայնեցված բոլոր քայլերը, հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիյա Ամանոն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ես ողջունում եմ այն, որ Իրանը կատարել է համագործակցության համաձայնագրի գործնական բոլոր քայլերը, ինչպես որ նախատեսվել էր, ԻԻՀ-ն փոխգործակցում է գործակալության հետ, այդ թվում նաեւ` էլեկտրոնային պայթուցիկներ օգտագործելու հարցի պարզաբանումների շուրջ», - ասել է նա:
Ընդ որում` Ամանոն նշել է, որ ԱԷՄԳ-ը նախկինի պես ի վիճակի չէ երաշխավորել Իրանում չհայտարարված միջուկային նյութերի բացակայությունը, ինչպես նաեւ որ ողջ նյութը օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով: