Artsakhpress

Հարցազրույց

«Փորձ է արվում գործարկել չեղարկված պայմանագրի 9-րդ կետը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։ 

«Փորձ է արվում գործարկել չեղարկված պայմանագրի 9-րդ կետը». Գանտահարյան

«Փորձ է արվում գործարկել չեղարկված պայմանագրի 9-րդ կետը». Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
 
- ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանից Նախիջևան բացվող հաղորդակցության վերահսկողությունը կոչված է իրականացնելու ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Հայկական կողմը հերքում է այս պնդումը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս երկու իրարամերժ հայտարարությունները։
 
- Նոյեմբերյան եռակողմի 9-րդ կետի մասին է խոսքը։ Տարածաշրջանային տարողունակություն ունեցող այս կետը խոսում է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման մասին։ Ճշտում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Զախարովան չի նշում հայաստանյան բաժինը․ լուսարձակի տակ է առնում ռուսական վերահսկողությունը։ Սակայն կարծում եմ՝ խնդիրն այն է, որ նոյեմբերյան եռակողմը չեղարկվել է։ Մոսկվան փորձում է վերակենդանացնել չեղարկված պայմանագրի 9-րդ կետը։
 
- Էրդողանն էլ հայտարարել է, թե Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը կհեշտացնի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում կյանքի կոչել տրանսպորտային հաղորդակցությունները: Ըստ էության՝ օրակարգային կարևորագույն հարց է դառնում տրանսպորտային հաղորդակցությունների հարցը։ Ձեր կարծիքով 2024 թվականին կիրագործվի այս ծրագիրը՝ հատկապես նման հակասությունների պարագայում։
 
- Թուրքիայի նախագահը վերստին արծարծել է թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանը՝ ուղղված հայկական կողմին: «Զանգեզուրի միջանցքը» նախ ուղղություն է փոխում, հետո` գրավչություն, ապա մեկնաբանվում է Հայաստանի շրջանցումով, հետո վերստին սպրդում է հայտարարությունների բովանդակությունում, վերածվում Նախիջևան-Ադրբեջան հաղորդուղու, կորում ընդհանուր ապաշրջափակման ոլորապտույտներում, հիմա էլ Ուզբեկստանում Թուրքիայի նախագահի միջոցով վերածվում խաղաղության հաստատման նախապայմանի՝ իբրև Ադրբեջանը Նախիջևանին կապող փոխադրական գիծ, Մերձավոր Արեւելք-Արեւմուտք կամրջի տեսքով:
 
Այստեղ ուղերձներ կան թե՛ Իրանին և թե՛ Մոսկվային: Առաջինի դեպքում ասվածն այն է, որ Իրանի վրայով նոր կամ վերակառուցվելիք ճանապարհները չեն փոխարինելու Սյունիքի վրայով բացվելիք ուղիներին, հետևաբար Իրանը պիտի չունենա ռազմավարական այդ կապը վերահսկելու մենաշնորհը: Իսկ Մոսկվան էլ պիտի իմանա, որ միայն իր կողմից պիտի չվերահսկվի համաշխարհային նշանակություն ունեցող այդ ճանապարհը: Հատկապես Արևմուտքը, նաև հասցեագրելով՝ իբրև այս ճանապարհի կարևոր ուղղություն, Անկարան ռուսական առանձնաշնորհումն է չեզոքացնում:
 
- Այս հարցի լուծման համատեքստում կարևոր է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բաքվից հնչում են հայտարարություններ, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքումը հնարավոր է, եթե Երևանը դադարեցնի իր մասնակցության իմիտացիան և վերսկսի կառուցողական աշխատանքը։ Դուք խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն տեսնո՞ւմ եք։
 
- Ադրբեջանի նախապայմանները պարզ են․ Զանգեզուրի միջանցք, անկլավների վերադարձ, սահմանազատում՝ իրենց նախընտրած քարտեզների հիման վրա, որից հետո արդեն տարածքային ամբողջականությունների փոխճանաչում։
 
- Հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։
 
- Չեմ կարծում ուղղակի կարճաժամկետ դրվածքով կազդի։ Ադրբեջանը խորացնում է իր ռազմավարական համագործակցությունը Իսրայելի հետ։ Ինչը թշնամական կարող է ընկալվել հարևան Իրանի կողմից, որի անվտանգության հիմնական սպառնալիքը Իսրայելն է, որ Բաքվի աջակցությամբ հայտնվել է արդեն Իրանի սահմանամերձ շրջաններում։ Իրանը՝ իր կարմիր գծերը ամրագրելով, ճշտում է նաև հայկական կողմի համար կարմիր գծեր աշխարհագրական որոշ շրջանում։ Իսրայելյան հենակետերի Կովկասում հայտնվելով որքան տեղաշարժվի Բաքուն դեպի Հայաստան, դա ընկալվելու  է Իրանի համար ոտնձգություն։ Զանգեզուրյան միջանցքի աշխարհագրության փոփոխության մասին կատարված հայտարարությունները դրա մասին են խոսում։
 
- Մակրոնը շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։ Ձեր կարծիքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին որքանո՞վ է նվազեցնում Ադրբեջանից եկող անվտանգային ռիսկերը։ 
 
- Ֆրանսիան որքան աջակցի Հայաստանին, այնքան կնվազի Փարիզի միջնորդությամբ խաղաղության պայմանագրին ընդառաջ բանացությունների կայացման հավանականությունը։ Կգնան հակակշիռ գործողություններ՝ միջնորդելու և երաշխավորելու ուղղություններով՝ մի կողմից՝ Մոսկվայի, մյուս կողմից՝ համակարգված Վաշինգտոնի և Բրյուսելի։ Այս վերջինի դեպքում Ֆրանսիան գործոն է։ Բաքվի մերժողականությունը Փարիզի դեմ ենթադրում է գործընթացի ձգձգում։ Իսկ դա գուցե բխում է հայկական կողմի շահերից։
 
Հայկ Մագոյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search