Արցախից բռնի տեղահանված, Ստեփանակերտի բնակիչ Արեն Սարգսյանը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում երեխաների զարգացման կենտրոն է բացել։
Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արեն Սարգսյանը նշել է, որ բռնի տեղահանությունից և Աբովյանում բնակություն հաստատելուց հետո հաստատակամ որոշեցին երկրի համար բեռ չդառնալ, այլ ընդհակառակը՝ լինել բարեխիղճ հարկատու, գործել ու արարել։
«Մենք շեշտը դնում ենք էկոլոգիապես մաքուր սննդի և երեխաների խնամքի մեր կուլտուրան ներդնելու վրա։ Աշխատողներն ուշադրության կենտրոնում են պահում, որպեսզի երեխաների նկատմամբ ցուցաբերվի ինդիվիդուալ մոտեցում, առօրյան հագեցած լինի և ամեն վայրկյանն օգտագործվի ի նպաստ նրանց ունեցած պոտենցիալի զարգացման։