Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր բացվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառ, որը կգործի մինչև մայիսի 24-ը:
Ստեփանակերտում բացվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ներդրումային հիմնադրամի ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի, ծառայությունների շուկայում առաջմղման աջակցության ծրագրի պատասխանատու Մարգարիտա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Երևանում անցացվող հնդկական ապրանքների ամենամյա ցուցահանդես-տոնավաճառն Արցախում կազմակերպելն իրականացել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ:
Նրա հաղորդմամբ, տոնավաճառում ձևավորվել է մոտ 25 տաղավար` 30 հնդիկ գործարարի մասնակցությամբ, ովքեր Հնդկաստանի տարբեր նահանգներից են: Տաղավարներում ներկայացված է հնդկական կահույքի, զարդերի, հագուստի, սննդի և դիմահարդարման պարագաների բազմազան տեսականի:
Ինչպես նշեց Մ. Բաղդասարյանը, արցախցիների կողմից հնդկական ապրանքատեսականու նկատմամբ հետաքրքրություն լինելու պարագայում, Արցախի ներդրումային հիմնադրամը նպատակ ունի աջակցել, որպեսզի տոնավաճառի անցկացումն Արցախում շարունակական լինի: